15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով: Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին: Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ […]

«Քաղցրավենիք զինվորին». նոր նախաձեռնություն (ֆոտո)

Մինչև ապրիլյան պատերազմը և հատկապես դրանից հետո մեր հասարակության շատ ներկայացուցիչներ անհատապես փորձել են ինչ-որ օգնություն ցուցաբերել հայոց բանակից: Իսկ քառօրյայից հետո նման նախաձեռնությունները շատացան: Դրանցից մեկն է» «Քաղցրավենիք զինվորին» նախաձեռնությունն է: Կազմակերպիչը հոգեբան Անի Ենգիբարյանն է, ով Henaran.am-ին պատմեց, որ նախկինում էլ, որպես հոգեբան, շփումներ է ունեցել զինվորների հետ, պարբերական հանդիպումներ են եղել, սակայն […]

«Էտ զենքը, ռուսը հլը չի հասկանում, որ կֆռա իրա դեմը»/տեսանյութ/

«Լայնամասշտաբ պատերազմի հասկացությունը  շարունակ շրջանառվում է, բայց ես ցանկանում եմ այդ հարցին` հարցով պատասխանեմ`պատրաստ ենք արդյոք մենք դիմակայելու պատերազմին`լայնամասշտաբ կլինի, թե նեղամասշտաբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը և թուրք ադրբեջանական զորավարժությունների հնարավոր մեսիջին, ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը: Գնդապետը նկատում է, որ Հայոց բանակը պատրաստ է հակահարված տալ և ավելին նոր […]

Կատարվում է քննություն՝ զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։ Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում  հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։  Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են […]

Այդ է պատճառը, որ առաջին նախագահի կամքին հակառակ Շուշին ազատագրեցինք… (տեսանյութ)

Հայաստանը դիվանագիտական ճիշտ քաղաքականություն չունի. կարծում է ազատամարտիկ Վահան Բադասյանը: Henaran.am-ի հարցին, թե որը պիտի լինի այս պահին մեր դիվանագիտական ճիշտ քայլը, նա պատասխանեց, որ դիվանագիտության հետ միասին նախ այլ խնդիրներ էլ պետք է լուծվել: «Ինչպե՞ս կարող է տարվել նորմալ քաղաքականություն, եթե ներքին խնդիրները լուծված չեն»,-ասում է նա: Մանրամասները` տեսանյութում:

Հայտնաբերվել է զինծառայողի դին

Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  

«ՀԺ». Ալիեւի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա. այս անգամ կոնկրետ գործընթաց է․ Հայկական ժամանակ

Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին եւ Ալիեւին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ […]

Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 21 տարեկան

Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, կդառնար 21 տարեկան: Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր, հենց այդ գիշեր էլ հակառակորդը լայնամասշտաբ հարձակում գործեց շփման գծի ամբողջ երկայնքով:  Հակառակորդի կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տեւած ծանր հրետակոծությունից հետո դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են […]

Պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

  Քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 32- ամյա տղամարդու սպանությունը, հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:  Անմիջապես դեպքի վայր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի