15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Երեք տարբերակ

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը 3 տարբերակ է տեսնում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մեջ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախևառաջ կարևոր է հիշել, որ Ադրբեջանն է այս անգամ մասնակցում այդ զորավարժություններին, և հենց սա կարող է լինել պատճառ, որի համար Հայաստանը վերջին պահին հրաժարվեց: «Այս դեպքում […]

Հայաստանը պաշտոնապես չի հայտնել վրաց-ամերիկյան զորավարժություններին չմասնակցելու մասին. Վրաստանի ՊՆ. tert.am

Հայաստանը Վրաստանին պաշտոնապես չի հայտնել, թե ինչու է վերջին պահին հրաժարվելմասնակցել Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան։ Նշենք, որ զորավարժությունն անցկացվում է վրաց-ամերիկյան, ԱՄՆ-ի Եվրոպական և Աֆրիկյան ռազմածովային կորպուսի նախաձեռնությամբ՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության […]

Ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժշկին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին: Ժամկետային զինծառայողի մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. մայիսի 29-ին. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է N զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման կետում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու […]

Ինչու Հայաստանը չի մասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը: «Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է  հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասել […]

Ադրբեջանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին. կտեսնենք արդյունքը

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր/նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը ցավում է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ կարծում է՝ արտաքին ճնշումներ են եղել Հայաստանի վրա, և այդ պատճառով էլ նման որոշում է կայացվել: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ  Թևան Պողոսյանը հավելեց. «Ես դիտարկում եմ այս հրաժարակումը, […]

Արցախի ՊԲ-ից հայտնում են

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն […]

Զիջումների չենք գնալու. գեներալ Մանվել

«Երկրապահ կամավորականանների միության» նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին  Արցախի անկախության տոնի առթիվ  շնորհավորել է Արցախի իշխանություններին  ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Ստորև ներկայացնում ենք Մանվել Գրիգորյանի շոնրհավորական ուղերձը. «Անկախության  և ազատ ապրելու իրավունքը նվաճելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել  հայոց անկախ Արցախի գոյությունը որպես  […]

Հոգևորականն էլ կարո՞ղ է զենք վերցնել. Տեր Շահե /տեսանյութ/

Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշում է, որ քրիտոնյա լինելը պարտավորեցնող է ու սահմանին կանգնած զինվորը պետք է գիտակցի, որ ամենաթեժ պահին մեր տերը Աստված է: «Սա հայրենիքն է, սա մեր վերադարձն է ու պարտավոր ենք տեր լինել»,-անդրադառնալով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ապրիլին հոգևորականներն էլ առաջնագծում էին ու պատրաստ էին զենք վերցնել, ասաց Տեր Շահեն: Մանրամասները` […]

Շոկ է կատարվածը. Արցախում զոհված զինծառայողը ընտանիքի ավագն էր

Արցախում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր, 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության: Գուսանագյուղի գյուղապետարանից Henaran.am-ը տեղեկացավ, որ  Հայկ Խաչատրյանը տան ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու եղբայր: «19 տարեկան էր Հայկը ու բոլորիս համար էլ շոկ է կատարվածը»,-նշեց մեր զրուցակիցը: Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի […]

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման արարողությանը

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա կապակցությամբ, Դիլիջանում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ՀՀ կառավարության և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Բարձրացվել են Հայաստանի Հանրապետության պետական և Մոնթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի