15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ԵԱՀԿ դիտարկում կլինի

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում էանցկացնելու Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) ևՄիխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն […]

Լուրջ անհանգստություն կա

Բաքվում լուրջ անհանգստության տեղիք են տալիս վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման նոր միտումները և մասնավորապես՝ Չինաստանի՝ հարավկովկասյան տարածաշրջանային դիվանագիտությունում Հայաստանի նկատմամբ դրսևորվող հետաքրքրվածությունը։ Վերջերս երկու նշանակալի իրադարձություն արձանագրվեց հայ-չինական համագործակցության զարգացման հարթությունում։ Առաջին՝ չինական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կառուցել իր նոր դեսպանատունը, որն իր ծավալներով եվրասիական տարածաշրջանում երկրորդ խոշոր չինական դեսպանատունն […]

Վազգեն եւ Սերժ Սարգսյաններից հետո

Պաշտպանության նախարարը Չինաստանում է։ Գլոբալ գերտերություն, ռազմական արդյունաբերության հսկա, համաշխարհային անվտանգության համակարգի առանձին հիմնասյուն և վերջապես բարեկամ պետություն։ Երկու նախարարների հանդիպման արդյունքում արդեն իսկ 10մլն յուանի անհատույց օգնության համաձայնագիր ունենք։ Ունենք նաև կարևոր հայտարարություն՝ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում՝ Չինաստանի դիրքորոշման մասին։ Սարգսյանը նաև հարցազրույց է տվել Չինաստանից զենք ձեռք բերելու մասին և ընդգծել, […]

Նախկին վարչապետը պնդում է ՝ Հայաստանը միջուկային զենք ունի. Հայկական Ժամանակ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն նա արել է ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակներում: Ե՞րբ եւ որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերել այդ զենքը, որտե՞ղ է պահվում կամ ինչու՞ չի կիրառվում: Բագրատյանը, սակայն հրաժարվեց մեկնաբանել […]

Նոր պատերազմում Բաքուն Արցախի ու ՀՀ–ի դեմ կիրառելու է նորագույն զենքեր

Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն են տարածել, որ Ադրբեջան են մատակարարվել իսրայելական արտադրության նոր սերնդի Spear MK2 ավտոմատ կառավարմամբ ականանետեր։ Այդ զենքն արտադրվել է Elbit Systems–ի կողմից։ Այդ ականանետերը ADEX ցուցահանդեսի ժամանակ տեղադրվել էին SandCat զրահամեքենաների վրա. ի դեպ` Ադրբեջանը նախորդ տարի արդեն գնել էր այդ մեքենաներն Իսրայելից։ Նոր ականանետերն կարողանում են խոցել թիրախները կառավարվող Spear ականներով`մինչև […]

Կօպտիմալացվի զինվորականներին թոշակների վճարումը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների ֆինանսավորման ընթացակարգերը վերանայելու և զինվորական կենսաթոշակների նշանակման  և վճարման ցուցակների ձևավորման գործընթացը «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով,  2018 թ. հունվարի 1-ից համապատասխան մարմինների համակարգերի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին  կենսաթոշակ և պարգևավճար […]

Այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի «С-300» ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները կատարել են երկու կրակային վարժություն

Այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի «С-300» ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն: Թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը՝ այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց՝ խոցելով հենց առաջին հրթիռներով: Facebook-յան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դուք մենակ չեք» ծրագրի նախաձեռնողներն այցելեցին Մատաղիսի պաշտպանական շրջան

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը, ՀՀ Նախագահի դրամաշնորհի շնորհիվ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Եռօրյա այցով գտնվում էր Արցախ աշխարհի Մատաղիսի պաշտպանական շրջանում:   Սեպտեմբերի 4-ին, ՂՊՎ ակտիվիստները, Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների ծնողների և  ժողովրդական երգերի կատարողներ Արման Կարապետյանի, Սուսաննա  Վարդանյանի և ասմունքով Տարոն Գրիգորյանի հետ միասին, Երևանից […]

Ամեն պահ պատերազմ է սպասվում /տեսանյութ/

Հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը վստահեցնում է, որ ամեն պահ պատերազմական գործողությունները կարող են թեժանալ.«Ինձ համար ամեն պահը լարված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Սարուխանյանը ընդգծում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել«Ասել եմ ու ասում եմ` 1994 թվականին ընդամենը զինադադարի պայմանագիր է կնքվել: Մեր թշնամին ամեն օր զենք է գնում ու մի օր օգտագործելու է»: […]

Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստ է տարածքներ տալ, եթե. Հրապարակ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։ Բայց նա գաղտնիք համարեց այն, թե մենք այս տարիներին որքանով ենք կրճատել այդ տարբերությունը՝ հօգուտ մեզ։ Նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի