15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Նոր ուղղություններ Պաշտպանության նախարարությունից

«Հայաստան-Սփյուռք»  համաժողովին ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտնեց. «Այն զորամասերում, որտեղ հազարից ավելի ժամկետային զինծառայող կա, բացելու ենք Թումո կենտրոններ, որտեղ զինծառայողները հնարավորություն կունենան ստանալ համակարգչային գիտելիքներ եւ կունենան ծրագրավորումից գոնե մինիմալ գիտելիքներ՝ հետագայում աշխատելու նպատակով»: Մեկ այլ կարևոր ուղղություն, ըստ նախարարի, սպառազինությունն ու առաջնագծի կահավորումն է: «Ապրիլյան պատերազմից հետո կատարված աշխատանքների շնորհիվ մեր զինծառայողների համար առավել […]

Նախարարությունում ամեն ինչ նորմալ է. փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց լինել ուժեղ ու աստիճանաբար ի մի բերել զարգացման այն կարևոր մոդելը, որը որ կա «Ազգ-բանակի» մեջ, որովհետև դա մեր զարգացման, մեր անվտանգության ապահովման, մեր հայապաhպանությանն, մեր առաջընթացի կարևորագույն բանաձևերից մեկը կարող է լինել: Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Հայաստանը Սփյուռքին […]

Մովսես Հակոբյանը հերքում է

ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չի հաստատում լուրերը, թե ինքը մոտ ապագայում հրաժեշտ պիտի տա իր պաշտոնին. այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր այդ մասին:  «Ոչ, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Դրանք լրագրողներն են տարածում»: Հարցին, թե ինչու են համակարգին հավատարիմները, օրինակ՝ Արա Նազարյանը […]

7 օր առաջնագծում

Սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում աչալրջորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԱՀ  ՊՆ  […]

«Ես հպարտանում եմ, որ մեզ վստահում են մեր հայրենիքի պետական սահմանի պաշտպանությունը»

  «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։     Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողների առօրյային […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի Խորհրդի հետ Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ իրականացվող ծրագրին, որի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Նատալյա […]

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում, մասնավորապես haqqin.az կայքում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:      Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: Կոչ ենք անում հայրենական […]

«Պետք է սկսենք ռազմատեխնիկա արտադրել. մենք դրա հնարավորությունն ունենք»

 ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը  վստահ  է՝ մեր երկիրն այս ճգնաժամային  իրավիճակից դուրս բերելու համար մեր տնտեսությունը պետք է թռիչքաձև աճ գրանցի.  ստեղծված  ճահճից դուրս գալու համար այլ տարբերակ պարզապես չկա: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Մենք շրջապատված ենք թշնամիներով, գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Հապաղելու իրավունք չունենք, քանի որ ամեն […]

«Գերեզմանում քար եմ տաշում, որ երեխուս գերեզմանը մի կերպ ծածկեմ ».ազատամարտիկի կին

«Ծայրահեղ ծանր վիճակում ենք ու լրիվ անհույս: Կյանքի գնով ուզում եմ մեծացնել միակ դստերս: Որդուս մահից հետո մեր վիճակը սարսափելի է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը: Հովակիմյանի խոսքով` ընտրություններից առաջ դիմել է պաշտպանության նախարարին, վերջինս խոստացել է օգնել, բայց այլևս որևէ արձագանք չի եղել:  «25 ամյա որդուս մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի