15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Վիգեն Սարգսյանը մասնակցել է

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայ–ռուսական համալսարանում մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին և հանդես եկել ելույթով: «Տարածաշրջանային մարտահրավերներ. գոյատևումից դեպի զարգացում» խորագրով ելույթում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, հարևան պետությունների հետ փոխհարաբերություններին ու դրանց զարգացման հնարավոր ուղիներին:

«Ի սկզբանե հայկական կողմը այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը ինչով է պայմանավորված: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ նրանք, ովքեր առիթ են ունեցել ծանոթանալու հրապարակումներին, պատկերացնում են, որ զավեշտի է հասցված այդ քննարկումը: Նա նշեց, որ մեր զինված ուժերը երկար տարիներ մասնակցում են նմանատիպ տարբեր միջոցառումների: «Մենք տարեկան մասնակցում […]

Հաճելիորեն զարմացած կլինեք նրանից, ինչ կտեսնեք. ՊՆ-ը՝ Փաշինյանին

 «Վարչապետից իմացանք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր ԶՈՒ տանկերը այսպես ասած խոդ չեն ընկել: Հիմա երաշխավորո՞ւմ եք, որ բոլոր տանկերը և զինտեխնիական գտնվում են նախադու վիճակում, որ ԶՈւ-ն ապահովված է բոլոր տիպի անհրաժեշտ զենք-զինամթերքով, և ՀՀ-ն հենց այսօր ի վիճակի է վեց ամիս կատարյալ շրջափակման պայմաններում ռազմավարություն անել և զենքի չափաքանակը […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ից 13-ը ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին։  Համաժողովի ընթացքում փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին:

Հայրը նրան չտեսավ. դուստրը իր հայրիկին միշտ թարմ ծաղիկներ է տանում

«Իր հայրիկի՝  հերոս ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆԻ կյանքի գնով պաշտպանած հողում բոլորս ապրում ենք ու ամուր կանգնում… Հրաչ Գալստյանը այն ՆՎԻՐՅԱԼ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿՆ ԷՐ ՈՎ ԿՌՎԻ ԴԱՇՏՈՒՄ ՄԱՐՏՆՉԵՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…Նա չտեսավ իր դստրիկի ծնունդը, իսկ դուստրը իր հայրիկին միշտ թարմ ծաղիկներ է տանում… ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ~~~»: Արմինե Կարախանյան

«Սահմանին լարվածությունը առաջիկայում նվազման միտում չունի»

«Որեւէ նշան չկա, որ թույլ կտա ենթադրել, որ սահմանին լարվածությունը առաջիկայում նվազման միտում կունենա»,-այսօր՝ սեպտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ  ժամանակ հայտարարել է  է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։ « Լարվածությունը գագաթնակետին էր հասել ապրիլին, բայց ասել , որ հիմա նվազման միտում ունի՝ սխալ է, հատկապես հաշվի առնելով ռազմատենչ հայտարարությունները, որ ամեն առիթով շարունակում է անել Ադրբեջանի […]

Ի՞նչ է կատարվում դիրքերում

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողներից մեկին` շարքային Հայկ Հակոբյանին […]

Ում է զոհաբերելու. Ժողովուրդ

ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձեւավորել։ Բոլորը շունչները պահած՝սպասում են, թե Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը վայելող Սարգսյանը ում է «զոհաբերելու» հաջորդիվ։ Օրաթերթին հայտնի դարձավ որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս որոշ ժամանակ անց […]

Դադարեցնել ռուսական զենքի մատակարարումը ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում

Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին: Վերջին չորս տարիների ընթացքում՝ 2014-17թթ., ըստ մեր գնահատականների, միայն հայկական կողմից զինված ուժերում մահացությունների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը հետևանք է  հրադադարի ռեժիմի խախտումների: Ավելին, 2016թ. ապրիլի 2-ից 5-ը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեղի […]

«Պետք է սպասել ապրիլի 2-ի կրկնությանը»

«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ թշնամիներով շրջապատված ենք: Մեր թագավորին տիկ հանեցին, քանի որ բանակցության գնաց:Թուրքին վստահելը, ոնց որ կարիճին ու օձին վստահես: Մանավանդ, որ մեր թշնամին օձից ու կարիճից էլ բեթար է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ազատամարտիկ Արամ Մարգարյանը: Ազատամարտիկը բանակցային գործընթացից և առաջին դեմքերի հնարավոր հանդիպումից ոչ մի դրական ակնկալիք չունի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի