17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հաճելիորեն զարմացած կլինեք նրանից, ինչ կտեսնեք. ՊՆ-ը՝ Փաշինյանին

 «Վարչապետից իմացանք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր ԶՈՒ տանկերը այսպես ասած խոդ չեն ընկել: Հիմա երաշխավորո՞ւմ եք, որ բոլոր տանկերը և զինտեխնիական գտնվում են նախադու վիճակում, որ ԶՈւ-ն ապահովված է բոլոր տիպի անհրաժեշտ զենք-զինամթերքով, և ՀՀ-ն հենց այսօր ի վիճակի է վեց ամիս կատարյալ շրջափակման պայմաններում ռազմավարություն անել և զենքի չափաքանակը բավարարեն»,-Կառավարության հետ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Ելք» խմբակցության անդամ ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

 Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այո, մենք կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ Զու-ն այսօր գտնվում է մարտունակ վիճակում, ի վիճակի է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները և կատարել բոլոր առաջադրանքներով սահմանված մարտական պարտավորությունները, հատուկ ուշադրության տակ է պահվում մատակարարվող վառելիքի որակը և սպառազինությունը»: Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերական համալիրին, ապա նախարարաը նշեց, թե չի մտաբերում Կառավարության հաշվետվությունում նման տվյալ, բայց վստահեցնում է, որ համալիրը գործում է, և եթե կիսամյակով չեն իրականացվել ծրագրերը, մի պատճառ ունի, որ լրացուցիչ խստացուցիչ պայմաններ են դրված»,-ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ որ վերջերս ՌԴ-ում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ՀՀ-ն պատկառելի ներկայացված էր և ստացել է լավագույն տաղավարի շնորհակալագիր: Վիգեն Սրգսյանն այդուհանդերձ չանդրադաձավ 60 օրվա պաշարների բավարարաման հարցին, քանի որ ռազմական գաղտնիք է պարունակում, բայց պատրաստակամություն հայտնեց պատգամավորի հետ հանդիպել առանձին և ներկայացնել: Վիգեն Սարգսյանը նշեց, որ եթե ասում է, որ մեր բանակը մարտունակ է, նշանակում է, որ բոլոր հարցերը ներառված են: «Ինչ վերաբերում է գրասենյակ ստեղծելուն, ձեզ վստահեցնում եմ և հրավիրում մանրամասն զրուցելու «գրասենյակի» վիճակի, վստահեցնում եմ՝ հաճելիորեն զարմացած կլինեք նրանից, ինչ կտեսնեք»,-ասաց նա և հավելեց, թե մենք էլ ենք արտադրում անօդաչու սարքեր, որոնք անընդհատ արդիկանացման են փորձում տանել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ