20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ի սկզբանե հայկական կողմը այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը ինչով է պայմանավորված:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ նրանք, ովքեր առիթ են ունեցել ծանոթանալու հրապարակումներին, պատկերացնում են, որ զավեշտի է հասցված այդ քննարկումը: Նա նշեց, որ մեր զինված ուժերը երկար տարիներ մասնակցում են նմանատիպ տարբեր միջոցառումների: «Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր միջոցառումների ու չենք մասնակցում 1000-ավոր միջոցառումների:

Ի սկզբանե հայկական կողմը այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել և դեռևս մարտ ամսին տեղեկացրել է, որ չի մասնակցելու»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ի մեկ այլ միջոցառուման մասնակցում ունեցել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ