15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ականի պայթյունից զինվոր է մահացել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի […]

Իսրայելը դադարեցրել է անօդաչուների մատակարարումն Ադրբեջանին

Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել է Aeronautics ընկերությանը անօդաչուներ մատակարարել Ադրբեջանին։ Այդ մասին տեղեկացնում է Haaretz-ը: Aeronautics ընկերությունից ավելի վաղ հայտարարել էին, որ Իսրայելի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես սառեցրել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը մի կարեւոր հաճախորդի։  

Պատասխան

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն է ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր առաջարկի վերաբերյալ քննադատություններին. «Զարմանքով ընթերցեցի սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի /շատերը շատ տարօրինակ օնայն կենսագրությամբ, ըստ երևույթի` կեղծ/ բուռն արձագանքն այսօրվա ներկայացրածս օրենսդրական նախաձեռնությանը` տարկետումների ձևական բնույթը իրականով փոխարինելու տեսակետից: Փոփոխության իմաստն է` փոխանակ արտոնթություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավիղով ՈՐԵՎԷ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, […]

Այս աստիճանի կարելի՞ է հեղինակազրկել

«Այս աստիճանի կարելի՞ է հեղինակազրկել Արցախի հերոսի կոչումը: Այս մարդն իր ո՞ր հերոսական գործունեության համար է արժանացել նման պատվավոր կոչմանը, որի մասին չի խոսվել, չենք տեսել: Դրա փոխարեն ականատեսն ենք «Մարտիկ» հիմնադրամի գործունեության տապալմանն ու մեր ժողովրդի մեջ երկրին, բանակին նվիրատվություն անելու բարի կամքը սպանելու մեջ իր խոշոր ներդրմանը: Ձեզ մատուցած ինչ որ ծառայության համար […]

Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում Հայաստանը 93-րդն է

Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում՝ ըստ միջազգային Global Firepower ընկերության: Իրանը ցանկում զբաղեցրել է 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը: Վարկանշային ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն, իսկ երկորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Գերմանիայի և Եգիպտոսի զինված ուժերը: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել […]

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետի պաշտոնը:  Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը։

Կոռուպցիոն պատմություններով այլ հիմնարկներ են զբաղվում. ՊՆ

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ այսօր ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, խորհրդի քարտուղար` Օնիկ Մինասյանը: Վիգեն Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց վարժարանի կարգախոսը` «Ճանապարհ դեպի բարձունք»: «Ավագ դպրոցն աշակերտների համար կդառնա տուն, որտեղ նրանք երեք տարիների ընթացքում` 10, 11, 12 դասարանների ընթացքում կպատրաստվեն ռազմական կրթության լավագույն ակադեմիական ծրագրերով: Հույս ունենք, որ […]

Կոռուպցիոն մութ պատմություններ և պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը: Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաեւ Կենտրոնական զինվորական հոսպիտալի […]

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նիստի մասնակիցներն անդրադարձել են օրենսդրական նախաձեռնություններում առկա նոր դրույթներին ու իրավակարգավորումներին: Երկու նախագծերն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվեն օրենսդիր և գործադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի