15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Արցախում այսօր զոհված Արմանը ընտանիքի միակ արու զավակն էր

Արցախում այսօր՝ օգոստոսի 14-ին, զոհված 19-ամյա Արման Մովսիսյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր: Բանակ էր զորակոչվել  2016թ. ամռանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է […]

Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ

  Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի […]

Տեսնել լրահոսը Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Մովսես Հակոբյանը Մոսկվա է մեկնել մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների եզրափակիչ փուլին, մրցանակաբաշխությանը եւ փակման հանդիսավոր արարողությանը:

Ադրբեջանի հերթական սուտը

Ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել այն մասին, իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ եւ վիրավորել 13-ամյա  երեխայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ […]

Իմ սիրտը վկայում է, որ նա գալու է.անհայտ կորած ազատամարտիկի կին/տեսանյութ/

«Կինը՝ կին է, երբ ամուսինն է կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անհայտ կորած ազատամարտիկ , սպա  Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը: Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանանց տոնին նվիրված  միջոցառումից առաջ Զարինե Հակոբյանը նկատեց, որ նախարարությունը միշտ աջակցել է իր ընտանիքին: «89 թվականից ամուսինս գաղտնի կամավորագրվել է, հետո արդեն զինվորագրվել է ու սպա էր՝ դասակի հրամանատար […]

Ապրիլին զոհված Ազատի մայրը նորից որդի ծնեց

Երեւանում օգոստոսի 6-ին ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի եղբայրը: Երեխան ծնվել է 3 կգ 575 գրամ քաշով եւ 50սմ հասակով: Փոքրիկին անվանել են Արթուր: Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող, 19-ամյա Ազատ Սիմոնյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած եւ ավելի ուշ  զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված […]

Վախկոտներին չի կարելի զորակոչել.հետևանքները արյունոտ են

«Եթե զինծառայության տարիքում գտնվող պատանին կյանքի գնով փորձում է խուսափել բանակից, դա նշանակում է, որ պետք է զգույշ լինել ու նմաներին չզորակոչել: Թող գնան այլընտրանքային ծառայության: Մի 3  տարի ասենք` ճաշարանում ափսեներ լվանան, կամ սանհանգույց մաքրեն: Այդպես ավելի ճիշտ է, քան ծառայել չցանկացողին զորակոչելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: […]

Թշնամին գործում է լկտիաբար, բացահայտ, անպատիժ. կոչ Վիգեն Սարգսյանին

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Հայաստանի գրողների միության վարչության եւ ԵԿՄ վարչության անդամ Սամվել Բեգլարյանը բաց նամակ է հղել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին. «Մեծարգո պարոն նախարար, այս հարցով ես դիմել եմ Ձեզ նաեւ առերեսում, բանավոր եւ խնդրո առարկան Դուք շատ լավ գիտեք, սակայն իրավիճակը մնում է նույնը ու դեռ ավելի վտանգավոր է դարձել: […]

7 օր առաջնագծում

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ:    ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական […]

Գերմանական վերջին ինքնաթիռը դուրս է բերվել Ինջիրլիք ռազմաբազայից

Գերմանիային պատկանող ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվել Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից: Ըստ թուրքական «Birgün.net» լրատվական կայքի՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով «Tornado» տեսակի վերջին՝ հինգերորդ ռազմական ինքնաթիռի Գերմանիա հասնելու մասին: Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված ինքնաթիռները մինչև հոկտեմբեր ամիս կմնան Գերմանիայում, այնուհետև կտեղափոխվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի