14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարությունը հավանություն տվեց միացյալ զորախմբին

ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքին: 

Հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել է վերը նշված համաձայնագիրը:

2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվում են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը:

Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցելու հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը:

Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունները՝ հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության, հնարավոր սպառնալիքների ուղղությունների հաշվի առնելու և զորախմբի կիրառման հարցում համաձայնության վրա:

Համաձայնագիրը ստորագրված է հինգ տարով՝ նույն ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ