14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Հայաստանն ունի այնպիսի զինտեխնիկա, որպիսին չունի Ադրբեջանը»

«Ունենալով լուրջ ֆինանսական հնարավորություններ՝ Ադրբեջանն իր նավթադոլարներով հնարավորություն ուներ տարբեր երկրներից ռազմամթերք գնել և կրակել, ընդ որում՝ ավելի ժամանակակից զենք: Երբ Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, որի մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց հասկանալի է, որ նախագահը չի կարող ամբողջ փակագծերը բացել: Մենք էլ հիմնականում զենք ենք ձեռք բերում Ռուսաստանից, և ես կարծում եմ, որ համարժեք է, և բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ։ Այսինքն՝ երբ որ այդ հարցը շատ սուր չենք դնում Ռուսաստանի առաջ, ստացվում է, որ այդ գործարքից որոշակի արտոնություն ստանում ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում այսպիսի տեսակետվ հնչեցրեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

 Վերջինս շեշտեց՝  Ադրբեջանն Իսրայելից ավելի շատ է զենք գնում, քան Ռուսաստանից, սակայն մենք Իսրայելի նկատմամբ այդպիսի պահանջ չենք կարող ներկայացնել:

«Հայաստանն ունի այնպիսի  զինտեխնիկա, որպիսին  չունի Ադրբեջանը»,-ասաց  Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ