15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան

ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու  այսօր  Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական  նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։

2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող. CDSI

«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի» (Caspian Defense Studies Institute – CDSI) փորձագետները սոցիալական ցանցերի և ադրբեջանական մամուլի հրապարակումների մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ 2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող։ Կորուստներից 40%-ը մարտական են, 60% ՝ ոչ մարտական։ Ոչ մարտական կորուստներից՝ – 24,7 % – ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով են – 21.6% – […]

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Կորուստներ • Սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ […]

Մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը վերջին տարիներին նկատելի բարելավվել է

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը վերջին տարիներին նկատելի բարելավվել է: Որակյալ սնունդ ապահովելու, ճաշացանկը ըստ անհրաժեշտության փոփոխությունների ենթարկելու համար պաշտպանության բանակում համապատասխան հանձնաժողովի կողմից մարտական դիրքերում հաճախակի ուսումնասիրություններ են իրականացվում՝ հաշվի առնվում զինծառայողների կողմից բարձրացվող առաջարկները: Այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են. առաջիկա […]

Բաքուն գնում է պատերազմի

Նախագահականից մամլո հաղորդագրություն տարածվեց՝ այսօր Սոչիում կայանալիք ԱՊՀ նախագահների հանդիպմանն ընդառաջ։ Հայտարարությունն այն մասին էր, որ, մեծ հաշվով, ակնկալիքներ այդ հանդիպումից չպետք է ունենալ, և այս՝ վաղուց իրեն սպառած հանդիպումների միակ ինտրիգն այն է, որ այնտեղ ներկա են գտնվելու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Ալիևը նախորդ օրը Բաքվում խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, […]

«Պատասխան կրակոցի ժամանակ սպանվել է նաև հայ զինվորին մահացու կրակոց հասցրած ադրբեջանի զինծառայող»

Ամեն անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտակա բանակցությունների մասին լուրերի տարածումից հետո ադրբեջանական կողմը սահմանին սկսում է ավելի շատ սադրել։ Բացառություն չէր նաև այս անգամ ։ Առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանոթյան նախարարությունը տարածեց  հաղորդագրություն, որ սահմանին իրավիճակը լարված է, որ հայկական կողմը կրակում է սահմանի ամբողջ երկայնքով։ Զաքիր Հասանովին երևի մոռացել էին զեկուցել այն մասին, […]

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է խաղաղապահ բրիգադ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի դերակատությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում և շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատև ծառայության համար: Վիգեն Սարգսյանը վստահություն է […]

Դա նշանակում է, որ միշտ զգոնությունը պետք է բարձր պահենք. Կ. Նահապետյան (տեսանյութ)

«Եթե անգամ մեր սպասելիքներն էլ չեն բավարարում և չեն տալիս այն արդյունքը, ինչ մենք ուզում ենք ստանալ, միևնույնն է ավելի լավ է բանակցել»,-այսօր խորհրդարանում ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բանակցության գործընթացում ինչ-որ բան կփոխի, պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Դիտարկմանը, թե […]

Վիգեն Սարգսյանը՝ «Եվովայի վկաների» ու առաքելական եկեղեցու սպասավորների համեմատությունից

«Երբ  «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը փոխվեց, կառավարության կողմից զինծառայությունից ազատման վերաբերյալ որոշումներում, ըստ մեր ուսումնասիրության, մեծ թիվ էին կազմում Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, Եհովայի վկաները ընդամենը 400 քանի հոգի էին, որ դատապարտվել էին ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու հիմքով, որովհետև այն ժամանակ օրենքը թույլ չէր տալիս: Հիմա ո՞րը զինծառայության հետ ավելի շատ խնդիր ունի՝ Հայ առաքելական եկեղեցու […]

«Հիմա էլ դուրս է գալիս, որ Կառավարության կողմից հատուկ պետք է դիտարկվի հոգևոր սպասավորներին ազատելու հարցը»

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  համաձայն չէ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, թե պաշտպանության ոլորտի վերափոխումները և նոր մոտեցումները պայմանավորված չեն ժողովրդագրական պրոբլեմներով: «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Սաքունցը նշեց, որ միանշանակ դրանք պայմանավորված են այդ խնդրով, քանի որ վիճակագրական տվյալները հաստատում են, որ պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի