14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վիգեն Սարգսյանը՝ «Եվովայի վկաների» ու առաքելական եկեղեցու սպասավորների համեմատությունից

«Երբ  «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը փոխվեց, կառավարության կողմից զինծառայությունից ազատման վերաբերյալ որոշումներում, ըստ մեր ուսումնասիրության, մեծ թիվ էին կազմում Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, Եհովայի վկաները ընդամենը 400 քանի հոգի էին, որ դատապարտվել էին ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու հիմքով, որովհետև այն ժամանակ օրենքը թույլ չէր տալիս: Հիմա ո՞րը զինծառայության հետ ավելի շատ խնդիր ունի՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորնե՞րը, թե՞ Եհովայի վկաները, որոնց դարձրել եք, չգիտեմ. ինչ: Պարզվեց՝ սատանան այնքան սարսափելի չի, ինչքան դրա մասին խոսում են»,-այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ի պատասխան՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում անդրադառնալ «Եհովայի վկաների» դերակատարությանն այս կամ այն երկրում, որտեղ ձևավորվել է: Մեր իրականության մեջ Հայաստանի պետության ժողովրդի պատմության անցած ճանապարհի մեջ երկուսը համեմատելը նույնն է, ինչ որ ճնճղուկին արծվի հետ համեմատես, նույնն է՝ ինչ-որ ծառը անտառի հետ համեմատես կամ վտակը՝ օվկիանոսի հետ:

 Ամեն մեկն ունի իր ազատության իրավունքը՝ և խղճի, կրոնի: Մենք այդ բոլոր իրավունքները հարգում ենք, դրանք Սահմանադրությամբ, օրենսդրորեն պաշտպանված են, բայց նույն օրենքն ասում է, որ եկեղեցին բացառիկ դերակատարում ունի, նախատեսում է, որ օրենքով կարող են հատուկ հարաբերություններ կարգավորվել, և մենք այդ օրենքից օգտվելու ենք, գոնե որպես իշխող կուսակցություն, որպես մեծամասնություն ունեցող կուսակցություն դա առաջ ենք տանելու, հետո երբ որ այլ մեծամասնություն կձևավորվի, հնարավոր է, որ այլ մոտեցումներ լինեն, մենք էլ որպես ընդդիմություն դրա դեմ կպայքարենք, ոչ մի խնդիր չկա»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ