15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Երկու զինվոր է մահացել

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը եւ 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը […]

«Ոչ ոք ռիսկ չի անի գնալ այդ քայլին»

Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Վավո Վարդանովի համար տարբերություն չկա, թե ինչ են հանդիպման ժամանակ խոսել ու ինչի են հանգել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: «Ինչ ուզում են, թող որոշեն: Կարևորը, որ մեր հողերըշին ձեռք չտան, մեր հողերը, ոչ թե  անվտանգության գոտի, այլ մեր հողերը, որը մենք որպես անվտանգության գոտի օգտագործում ենք: Մեր հողն է, ինչպես կուզենք, այնպես էլ […]

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Արցախի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած […]

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա): Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն […]

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում և «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հանդես եկել դասախոսությամբ՝ «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով: «Հաջողության բանաձև» նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների ﬕջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի և կարողությունների հանդեպ։ «Բաց դռների» ձևաչափով անցկացված դասախոսության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հանրային առաջնորդի հիմնական ուղղորդիչներին, […]

«Եթե ավելի էժան զենքի տեղ գիտեք, ասեք, գնանք, գնենք»

Lragir.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի հետ: Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված արտահանման նոր վարկային համաձայնագիրը, որով Ռուսաստանը 100 մլն դոլարի զինամթերք կտրամադրի Հայաստանին։ Շարունակ վարկեր վերցնելով և կախվածությունը խորացնելով՝ ո՞ւր է հասնելու Հայաստանը։   Կախվածության մասին բոլոր հայտարարությունները համարում եմ մակերեսային գնահատականներ։ ՀՀ-ի համար ասել եմ […]

ՀՕՄ-ուհիները՝ Արցախի սահմանային զորամասում

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելեց Արցախի սահմանային զորամաս։ Ծրագիրը հագեցած էր մի շարք միջոցառումներով՝ կրթական և մշակութային։ Զորամասում կայացավ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարներում պատկերված էին 1992-93թթ. Արցախյան պատերազմի և տվյալ զորամասի նորօրյա զինվորները՝ ծանոթ ու անծանոթ հերոսների լուսանկարներ, որոնք անցնող 25 տարիների ընթացքում խոնարհաբար ու համեստորեն […]

Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, ո՞վ կտա մեզ այդ զենքը. 168 Ժամ

«Հայաստանի և Արցախի համար թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, և մենք այս պայմաններում զենք ենք գնում Ռուսաստանից ներքին գործարանային գներով։ Սա բխում է մեր անվտանգությունից։ Սա նաև առաջին հերթին տարածաշրջանում բալանսն է հավասարակշռում, որովհետև Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, և մենք պարտավոր ենք շատ մեծ ուշադրություն դարձնել մեր ռազմական անվտանգությանը և հագեցնել մեր զինվորական տեխնիկան։ Երկրորդ […]

«Ներքևից էլ կարելի է բարեփոխումներ անել»

«Գիտե՞ք, թե ինչպես է զինկոմիսարիատում ռազմակաբժկական կամիսիան աշխատում: Հարցնում են՝ բողոք ունե՞ս, ասում է՝ ոչ, և այդպես որոշում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը` խոսելով «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկի մասին, համաձայն որի նորակոչիկների պիտանելիության վերջնական գնահատակնը պիտի տան պոլիկլինիկաները: Առաջարկվող փոփոխությունը ներկայացնելիս Պաշտպանության նախարար Վիգեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի