Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատգամավորների խնդրանքով անդրադաձավ կամավորականության կարգավորման սկզբունքին: «Կամավորականության հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիներին մեր բանակաշինությունը և ապրիլյան պատերազմի փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և լիարժեք պետք է իրավական կարգավորման հիմքով […]
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, որ օրենքի նախագիծը քննարկման տարբեր փուլեր է անցել և երեք հիմնակնա նպատակ է հետապնդումՙ առաջինը համապատասխանեցում բարեփոխված Սահմանդրությանը, երկրորդ խնդիրն է վերանայել դաշտըՙ կարգավորելով ոլորտի բազամթիվ օրենքները և երրորդըՙ նոր քաղաքականությունների […]
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի […]
ՊՆ օրինագծի շուրջ ՊՆ ներկայացրած՝ ակադեմիական տարկետման վերացման դրույթի եւ հայրենական գիտության հակադրման թեզը համարում ենք արհեստական։ Դժվար է տեսնել որեւէ ուղղակի կապ՝ զորակոչի եւ գիտության վտանգման միջեւ։ Մեծ հաշվով՝ նախորդ տարիների ընթացքում պետպատվերի տեղերի նվազեցմամբ (տարկետման հնարավորության պակասեցմամբ) այս հարցը գրեթե դուրս էր եկել օրակարգից ։ Գիտության առաջընթացին խոչընդոտող իրական խնդիրները գտնվում են […]
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և <<ՍՊԱՅԿ>> տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես […]
Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ին հայտնեց, որ սա ապատեղեկատվություն է։ Մեզ հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ […]
2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ […]
Երեկ՝ Արցախում մահացած զինծառայող 19-ամյա Արամ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքի բնակիչ էր: Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց .«Բոլորիս համար ցավալի է , որովհետև Արամը զորացրվելու էր 9 ամսից: Սոցիալապես անապահով է՝ ընտանիքի երեխա էր: Հող են մշակում ու յոլա գնում: Արամը մեկ եղբայր ունի: Ամբողջ գյուղը ցավ է ապրում նրա մահվան համար»,-ասաց գյուղապետը: Հիշեցնենք, […]
«Նենց հաճույքով ու նախանձով եմ նայում կադրերը, որտեղ Իսրայելի զինվորներն անխղճորեն ծեծում են ուղղափառ հրեաներին, ովքեր, ի թիվս այլ բաների, նաև բողոքում են պարտադիր զորակոչից: Նախանձում եմ իրենց ներքաղաքական դիալեկտիակայի մակարդակին, որը թույլ չի տալիս մի ոչխարի հելնել, ասել՝ բա հրեան հրեայի վրա ձեռք կբարձրացնի, կամ նրանք մեր սուրբ սինագոգի ծառաներն են: Հաճույք եմ ստանում […]
























