29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է վերապահվելու վարչապետին. նոր մանրամասներ

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, որ օրենքի նախագիծը քննարկման տարբեր փուլեր է անցել և երեք հիմնակնա նպատակ է հետապնդումՙ առաջինը համապատասխանեցում բարեփոխված Սահմանդրությանը, երկրորդ խնդիրն է վերանայել դաշտըՙ կարգավորելով ոլորտի բազամթիվ օրենքները և երրորդըՙ նոր քաղաքականությունների ներդրման հիման վրա օրենքի առաջադրումը:

Նախարար Սարգսյանը նշեց, որ բոլոր լիազորությունները ԶՈւ ղեկավարելու  պատերազմի ժամանակ վերապահված է վարչապետին, ով Գերագույն հրամանատարն է, իսկ ամենատարբեր այն հարցերը, որոնք չեն կարագավորում վարչապետի կողմից, ավտոմոտա հասցեագրվում են ՊՆ-ի վրա:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարցրեց զորակոչի փոփոխություններից: Ըստ նրա, նոր օրենքի շրջանակներում համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու մասնավորապես Զիվորական կոմիսարիատներում, որոնք Գլխավոր շտաբից վերցնում են և տալիս Պաշտպանության նախարարությանը:
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ զորակոչի փոխանցումը Գլխավոր շտաբից ՊՆ-ին արտացոլում է լայն մոտեցում: «Առ այն, որ քաղաքացին մինչև երդում ընդունելը, զորակոչվելը քաղաքացիական է և իր հետ հարաբերությունները հիմնականում կազմակերպվում են քաղաքացիական մարմին հանդիսացող ՊՆ-ի կողմից: Դա իրոք ենթադրում է Զինկոմիսարտաների համակարգի փոխանցում Գլխավոր շտաբից ՊՆ-ին խաղաղ ժամանակ և դրա հնարավոր կարգավորումը պատերազմական ժամանակ»,-ասաց նա:

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այս պահին պատրաստ է Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ