«Զուտ ասում ա՝ չեմ ծառայելու…»
«Նենց հաճույքով ու նախանձով եմ նայում կադրերը, որտեղ Իսրայելի զինվորներն անխղճորեն ծեծում են ուղղափառ հրեաներին, ովքեր, ի թիվս այլ բաների, նաև բողոքում են պարտադիր զորակոչից: Նախանձում եմ իրենց ներքաղաքական դիալեկտիակայի մակարդակին, որը թույլ չի տալիս մի ոչխարի հելնել, ասել՝ բա հրեան հրեայի վրա ձեռք կբարձրացնի, կամ նրանք մեր սուրբ սինագոգի ծառաներն են: Հաճույք եմ ստանում զուտ, որովհետև սադիստ եմ: Սակայն մեկ այլ հաճույքի աղբյուր կա էդ ամենի մեջ, երբ սկսում ես խորանալ երկու ճամբարների խորը փիլիսոփայական պայքարի մեջ, ահագին ինքնակրթվում ես:
Հստակ երկու մտքի դպրոց կա՝ սիոնիստների ու հուդայիստների միջև: Աջի ու ձախի դասագրքային պայքարի օրինակ է: Մեկը ասում ա՝ պիտի լինի պետություն, բանակ, ընդ որում, հենց ազգ-բանակ: Մյուսն ասում է՝ չպիտի լինի պետություն, պետությունը, սահմանը, ազգությունը սին են: Ու Մովսեսից մինչև Գերցլ հսկայական փիլիսոփայական աշխատանք է տարվել: Երկու ճամբարներն էլ իդեալիստ են ու հազարամյակներ շարունակ ազնվորեն պայքարում ու զոհվում են իրենց գաղափարների համար: Ու էդ պայքարի մեջ անընդհատ ծնվում է սինթեզը:
Մեզ մոտ, մի քանի տասնյակ երիտասարդ չուզենալով ծառայել բանակում, երթ են անում: Էդ երթն էլ մի երեք անգամ յա անեն, յա չանեն: Անունը դնում ա գիտության զարգացման համար պայքար, բայց ոչ գիտության բյուջեն ա իրան քորում, ոչ հնարավոր լուծումներ ա առաջարկում: Զուտ ասում ա՝ չեմ ծառայելու: Բայց վերջում ծառայելու ա ու մոռանա գիտության մասին: Դե, որովհետև արդեն ծառայել, պրծել ա, էլ ինչ *եռին գիտություն, էհ…»: