16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ

«Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել այնուհետև վերադաս հրամանատարության մջոցով կապնվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ»: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի […]

Բաքվում մահացել է հետախույզ Յագուարը

«Բաքվում մահացել է 60-ամյա հետախույզ Ալիհուսեյն Հուսեյնովը՝ Յագուար: Արցախյան պատերազմի ժամանակ մասնակցություն ունեցած և իբր շատ հերոսություններով աչքի ընկած ու Յագուար մականունը ստացած հետախույզը շատ տարօրինակ միջադեպի արդյունքում մահացել է: Բաքվի շենքերից մեկի կտուրից հետախույզը ընկել է ներքև, որտեղ իբր բարձրացել էր խողովակները նորոգելու»: Աշոտ Ասատրյանի գրառումը

Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել համածառայողին.մանրամասներ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ. Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեից  հայտնում են, որ ավելի վաղ հայտնել ենք, […]

Երկքաղաքացիությունը չի ազատում ՀՀ բանակում ծառայությունից

«Երկքաղաքացիույթան առկայությունը չի ազատում Հայաստանի քաղաքացիներին զինվորական պարտադիր ծառայություն անցնելուց. երկքաղաքացիություն ունեցող անձը համարվում է Հայաստանի քաղաքացի և զինվորական պարտադիր ծառայություն անցնելու հետ կապված նրա իրավունքները չեն փոխվում»,-այսօր՝ հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին […]

Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են.Սասուն Միքայելյան

«Սպաներ կան, որ շտաբնոյ կռիսներ են, սպաներ էլ կան, որ տարիներով մնում են առաջնագծում, ինչն անարդար է»,-այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Միքայելյանը  ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանից հետաքրքրվել է , թե  արդյոք հնարավոր չէ՞, […]

«Այդ մասին մտածում էր նաև Վազգեն Սարգսյանը»

Հոգեբան Սամվել Խուդոյանըրքանը վստահ է` որքան ուշ պատանին որոշում կայացնի մասնագիտության ընտրության հարցում, այնքան քիչ է նրա` սխալվելու հավանականությունը: Այս մասին  այսօր նշեց վերջինս լրագրողների հետ հանդիպման ընթացքում `  անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին: «18 տարեկանն ըստ էության դեռ ինքնահաստատման փուլում է, պապայի մամայի ասածով, մոդայից ելնելով է որոշում կայացնում: Պատահական չէ, որ […]

Կան մարդիկ, որոնք չեն ծառայել, կան մարդիկ, որոնք հերոսներ են. նախարարը՝ Էդմոն Մարուքյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում բարձրացրել է բանակում չծառայած, սակայն ներկայումս իշխանության մեջ գտնվող անձանց հարցը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը ասել է , որ իշխանության ներսում շատ են չծառայածները, բայց նույն այդ իշխանություններն առաջարկում են տարկետման իրավունքը հանել: «Դիսկոմֆորտ չեն զգո՞ւմ իշխանության […]

Մշտապես պետք է պատրաստ լինենք

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Զինծառայողի համար պարտադիր բուժում կա միայն սահմանափակ թվով հիվանդությունների դեպքում.նախարար

«Զինծառայողի համար պարտադիր բուժում կա միայն սահմանափակ թվով հիվանդությունների  դեպքում. այն հիվանդությունները, որոնք հասարակության համար վտանգ են ներկայացնում»,- այս մասին այսօր  Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին՝զորակոչիկի բուժումը արդյոք զորակոչիկը իրականացվելու է պետպատվերի հիման վրա […]

Կասպշիկին ներկայացվել են ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառման մասին ապացույցներ

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից <<ՍՊԱՅԿ>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի