20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զինծառայողի համար պարտադիր բուժում կա միայն սահմանափակ թվով հիվանդությունների դեպքում.նախարար

«Զինծառայողի համար պարտադիր բուժում կա միայն սահմանափակ թվով հիվանդությունների  դեպքում. այն հիվանդությունները, որոնք հասարակության համար վտանգ են ներկայացնում»,- այս մասին այսօր  Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին՝զորակոչիկի բուժումը արդյոք զորակոչիկը իրականացվելու է պետպատվերի հիման վրա եւ արդյոք հարկադրված է լինելու բուժվել, որպեսզի դառնա պարտադիր զինվորական ծառայության ենթակա:

«Մենք բուժման համար տալիս ենք տարկետում,  պարտադիր բուժում ունենք միայն սահմանափակ թվով հիվանդությունների  դեպքում՝ հասարակության համար վտանգ ներկայացնող հիավնդությունների գծով: Զորակոչիկի իրավունքն է՝ բուժվել, կամ չբուժվելը: երբ նոր էի պաշտոնավարման անցել, զորացրման էր ներկայացվել «Երեւանյան» հիվանդություն ունեցող բժշկական ծառայության լեյտենանտ, ինձ ցույց տվեցին բոլոր անալիզները, որոնք ապացուցում էին հիվանդությունը: Այդ հիվանդությունը ենթադրում է ոչ պիտանի ծառայության, ինձ մոտ հարց է առաջանում, եթե մարդն ավարտելով բժշկական համալսարանը պետք  է կարողանա այդ հիվանդությունով աշխատի քաղաքացիական հիվանդանոցում, հերթապահի այնտեղ, ո՞րն է տարբերությունը՝ հոսպիտալում, թե քաղաքացիական հիվանդանոցում է ծառայելու: Իհարկե, նա առաջնագծում պետք է ծառայի, բայց հոպիտալում կարող է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ