05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կամավորականությունն ավարտվում է Զինկոմիսարիատի դռան մոտ. նախարար

Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատգամավորների խնդրանքով անդրադաձավ կամավորականության կարգավորման սկզբունքին: «Կամավորականության հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիներին մեր բանակաշինությունը և ապրիլյան պատերազմի փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և լիարժեք պետք է իրավական կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ»,-ասաց նախարարը:

Կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել մեր այն քաղաքացիները, որոնք ենթակա չեն պարտադիր հաշվառման պահեստազորում և  որպես պահեստազոր են: «Կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտավարության կատարմանը, եթե քաղաքացին զինապարտ է, հաշվառված պահեստազորում, նա ոչ թե կամավորականության սկզբունքով պետք է գնա, այլ առաջնորդվելով իր Զինկոմիսարիատի կողմից իրենց տրված առաջադրանքովՙ ներկայանա նշված վայր, նշված օր, նշված պահի: Սակայն մենք ունենք տարածքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները»,-ասաց նա: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանձնաժողովին էր ներկայացրել առաջարկություն, ըստ որի ԶՈՒ գնումները տեղական արտադրողներից յուրաքանչյուր տարի ավելանան նախորդ տարվա փաստացի կատարված ռազմական բյուջեի գնումների առվազն երկու տոկոսի չափով։ «Հիմնավորման կարիք էլ չկա, մենք ասում ենք հետևյալը, որ հայկական բանակը իր գնումները պետք է կատարի տեղական արտադրողներից՝ այդ կերպ զարգացնելով նաև մեր տնտեսությունը, առաջարկում ենք, որ դա ամրագրվի օրենքով»,-ասաց Մարուքյանը։ Վիգեն Սարգսյանը սակայն դեմ էր առաջարկությանը՝ որակելով այն որպես ոչ նպատակահարմար։ «ԶՈՒ-ն թիկունքային ապահովման իրենց գնումները մեծամասամբ կատարում են տեղական արտադրողներից և օրենքով ամրագրման կարիք չկա, ինչ վերաբերում է սպառազինության գնումներին, մենք հետապնդում ենք որակ և ադյունավետություն սկզբունքները»,-ասաց Սարգսյանը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ