15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Ղազախստան

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքաթիռով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն` ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2017թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 16-ից 20-ը Ղազախստանի տարածքում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով: «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին ս.թ. հոկտեմբերի 20-ին կմասնակցի […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:  

Բակո Սահակյանը բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է մոտոհրաձգային բրիգադ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հանրապետության բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն այնտեղ մասնակցել է զորամիավորման հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նոր նշանակումներ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։

Ի՞նչ է ուզում հասկացնել իշխանությունը զարտուղի ճանապարհով գնացողներին

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը թեև վստահ չէ, որ եթե Պաշտպանության նախարարության առաջարկությունը, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարգրում սկսեն ընդոգրկել իրենց զինվորական ծառայության վերաբերյալ տվյալներ, արդյունավետ կլինի, սակայն ամեն դեպքում ողջունում է այդ նախաձեռնությունը: «Ակնհայտ է, որ Պաշտպանության նախարարությունը գիտակցում է այն խնդիրը, որի մասին մինչև հիմա խոսում […]

«Իշխանությունները շահ չեն փնտրում, այլ ընդամենը պրոբլեմ չեն ստեղծում»

«ՀԱՊԿ-ը գլխանց պետքական չի եղել մեզ համար, հույսը դնել Ղազախստանի կամ Ղրղզստանի կամ ռուսի վրա կլինի անմտություն, ու հույսը պիտի դնես քո վրա, մանավանդ եթե որևէ մեկը չի կատարում իր պարտականությունները»,-այսօր ասուլիսին ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ  Վովա Վարդանովը: Նախկին պատգամավոր  Վիգեն Խաչատրյանն էլ ասում է, որ պետության արտաքին քաղաքականությունը որքան քիչ փոխվի, այնքան լավ: […]

«Խնդիրն այն է, որ և՛ բանակցում են, և՛ պատերազմում»

Միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ  Հովհաննես Իգիթյանն ու քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանն առանձնապես ակնկալիքներ չունեն  ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք հանդիպումից: «Եթե հետևենք հայտարարություններին, ապա թվում է, որ ամեն ինչ պարզ է, որովհետև դրանց շրջանակներում պետք է  լինի այդ հանդիպումը: Հայաստանն իր կողմից պիտի շարունակի առաջ տանել այն ռազմավարությունը, որ պատերազմական իրավիճակում հնարավոր […]

Լավ բան է՝ կարճ ասած. Վարդանովը՝ Վիգեն Սարգսյանի առաջարկներից

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ  Վովա Վարդանովը դրական է մոտենում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ չնայած կան 1-2 թերություններ ու տեխնիկական հարցեր, սակայն ընդհանուր առմամբ նախագիծը լավն է: «Երբ Վիգեն Սարգսյանը ՊՆ նշանակվեց, շատ հետաքրքրեց ինձ դա, որ լինելով ոչ զինվորական՝ նա ստանձնեց […]

Եւս մի պատերազմ Հայաստանի դեմ եւ Մոսկվան «հօդս կցնդի». Ժամանակ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ալիեւը չի կարող անվերջ փախչել Սարգսյան–Ալիեւ հանդիպումից, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցը։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն այլ հայտարարություն չի էլ անի, եթե նույնիսկ իրավիճակը լինի այլ,եւ իրականում ճիշտ լինեն այն պնդումները, որ անում են ադրբեջանցի պաշտոնյաները։ Ի վերջո, դիմակայությունը նաեւ քարոզչական է, եւ […]

«Սպառազինությունների մրցավազք». ՀՀ–ն մեծացնում է ռազմական կախվածությունը ՌԴ–ից

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում:  Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի