04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լավ բան է՝ կարճ ասած. Վարդանովը՝ Վիգեն Սարգսյանի առաջարկներից

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ  Վովա Վարդանովը դրական է մոտենում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ չնայած կան 1-2 թերություններ ու տեխնիկական հարցեր, սակայն ընդհանուր առմամբ նախագիծը լավն է: «Երբ Վիգեն Սարգսյանը ՊՆ նշանակվեց, շատ հետաքրքրեց ինձ դա, որ լինելով ոչ զինվորական՝ նա ստանձնեց ղեկավարի դերը, շատ ուրախացա, որ ռեֆորմներ կլինեն բանակում, դրանք ուղղակի անհրաժեշտ են բանակին, որովհետև բանակը կենդանի մարմին պիտի լինի, աշխույժ զարգացող օրգանիզմ լինի, Վիգեն Սարգսյանի առաջարկներն արդեն մեծագույն պլյուս են»,-կարծում է նա:

Միաժամանակ, Վովա Վարդանովն ընդգծեց, որ թերություններից մեկը կամավորներին վերաբերող հատվածն է, ոչ մի կերպ չի սահմանվում, թե ինչպես կարող են կամավորներն իրականացնել իրենց գործառույթները:

«Այս հարցը լուծում չի ստանում այս նախագծում, Սփյուռքի մեր հայրենակիցների ընդգրկելու հարցը լուրջ է, մեր կազմակերպությունը հավաքներ է անցկացնում, ու սփյուռքի հայրենակիցներն են լինում մեծամասնությունը, նրանք, հավատացեք, մեզանից ոչ պակաս են սիրում մեր երկիրը, հիամ իրենց հարցը ո՞նց պիտի լուծվի: Մեկ այլ հարց՝ վիճակահանությունը լավ նվաճում է, բայց այն խառնում է մարդկանց, դարձնում մեկ մարմին, հաշվի չի առնում մարդկանց պրոֆեսիոնալ հատկանիշները, իսկ դրանք բանակում կարևոր են»,-շեշտեց Վարդանովը:

Վերջինս ապա հավելեց. «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, նախագիծը երբ ընդունենք որպես օրենք ու սկսենք աշխատել, ո՞վ է ասում, որ ինքը փայտացած է լինելու:

Լավ բան է կարճ ասած»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ