13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ոչ ոք ռիսկ չի անի գնալ այդ քայլին»

Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Վավո Վարդանովի համար տարբերություն չկա, թե ինչ են հանդիպման ժամանակ խոսել ու ինչի են հանգել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: «Ինչ ուզում են, թող որոշեն: Կարևորը, որ մեր հողերըշին ձեռք չտան, մեր հողերը, ոչ թե  անվտանգության գոտի, այլ մեր հողերը, որը մենք որպես անվտանգության գոտի օգտագործում ենք: Մեր հողն է, ինչպես կուզենք, այնպես էլ կօգտագործենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Մնացածը, թե ինչ կխոսեն, ինչ չեն խոսի, նշանակություն չունի»,-հավելեց նա:

Վ. Վարդանովն ընդգծեց, որ դժվար թե լինի մի այնպիսի հիմար իշխանություն, որը որոշի հողեր հանձնել: «Կարող է ասեն, հայտարարեն, ստորագրեն, բայց այդ քայլին կոնկրետ չեն գնա, ոչ ոք ռիսկ չի անի, քանի որ մեր ժողովուրդը, մեր ազգը  այդպիսի անձանց չի ների, դավաճանի պիտակ կկպցնի իրենց թոռների ու ծոռների վրա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ