15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Սա նշանակում է մոտալուտ կործանում

«Ավելի լավ է անվերջ բանակցել քան պատերազմել» մտքի հետ համաձայն չեմ: Կոնկրետ մեր դեպքում տոտալ բլոկադայի պարագայում անվերջ բանակցությունը նշանակում է մոտալուտ կործանում: Կոնկրետ մեր դեպքում պատերազմը նախընտրելի է: Այն պահից, երբ Ադրբեջանը էներգակիրների արտահանման ենթակառուցվածքները ավարտեց, մեզ համար բանակցություններ վարելու իմաստը կորավ: Ունենք երկու տարբերակ՝ կամ պատերազմել ու այդ ենթակառուցվածքները ոչնչացնել, կամ սեփական ենթակառուցվածք […]

Հայաստանում անցկացվել են ՀԱՊԿ «Որոնում 2017» վարժանքները

news.am-ը գրում է. Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԶՈւ Բաղրամյանի անվան վարժարանում ավարտվել են «Որոնում 2017» վարժանքները: Սա «Մարտական եղբայրություն 2017» զորավարժությունների 3 փուլերից առաջինն է: Երկրորդ՝ «Փոխգործակցություն 2017» փուլը նույնպես Հայաստանի տարածքում կանցկացվի՝ հոկտեմբերի 9-13-ը: Զորավարժությունների մտահղացմամբ՝ հետախուզական ստորաբաժանումը հայտնաբերում եւ ոչնչացնում է երկրի տարածք ներթափանցած հակառակորդի բազան: Զորավարժություններն ընթացել են ուղղաթիռների եւ դեսանտի իջեցման կիրառմամբ: […]

7 օր առաջնագծում

Հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու […]

«Հայկական ԶՈւ-ի որոշ մասը՝ Մոսկվայի հսկողության տա՞կ»

Ինչպես հայտնել ենք,  երեկ  Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Անդրադառնալով այս նախագծին ՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Ես ուրախ կլինեի, եթե մեր ռազմակավարական գործընկերը […]

Ալիեւը կորցնելու ոչինչ չունի՝ վա բանկ է գնում. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի անվտանգության եւ հարեւանության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը՝ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնք կապված են Ղարաբաղյան խնդրի ու Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հետ: Ալիեւը դժգոհություն է հայտնել Եվրոպայից Ադրբեջանին չաջակցելու եւ հակառակը՝ Հայաստանին ցուցաբերվող քաղաքական աջակցության համար՝ ղարաբաղյան խնդրում: Ալիեւը հայտարարել է, որ իրենք Եվրոպայի խորհրդին անդամակցում […]

«Սեւ ցուցակում». Հայկական Ժամանակ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող «Դանինի» ՍՊԸ-ն 3 տարով հայտնվել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի գրությունը եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը՝ վարույթ է իրականացրել: Ֆինանսների նախարարությունն էլ իր հերթին ստացել է ՀՀ պաշտպանության նախարարության […]

ՀՀ տարածքում մեկնարկել է «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ` ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը: Ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը ներառում է երեք փոխկապակցված միջոցառում՝ «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուժերի և միջոցների հետ, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային մարզում, «Փոխգործակցություն-2017» համատեղ […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է այցով Հայաստանում Հանրապետությունում գնտվող Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարևորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի […]

«Պատրաստ ենք ձախողելու հակառակորդի բոլոր մտադրությունները»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ–հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Հայ-ռուսական միացյալ զորախմբի դերը. մի՞ֆ, թե՞ իրականություն

Երեկ ԱԺ-ում հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծման վերաբերյալ դրույթներից խոսելիս տեղի ունեցավ մի հետաքրքիր խոսակցություն։ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ բանավեճի ժամանակ հայտարարեց, որ, մեծ հաշվով, հայ-ռուսական զորախմբի ստեղծումը երեկ տեղի չի ունեցել, այլ՝ 1997-1998 թվականներին, այսինքն՝ ՀՀ առաջին իշխանության տարիներին։ Սակայն դա արվել է, այսպես կոչված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի