06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայկական ԶՈւ-ի որոշ մասը՝ Մոսկվայի հսկողության տա՞կ»

Ինչպես հայտնել ենք,  երեկ  Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Անդրադառնալով այս նախագծին ՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Ես ուրախ կլինեի, եթե մեր ռազմակավարական գործընկերը մեզ բացատրեր՝ ինչպե՞ս է ստացվում, որ ինքն այդքան զենք է վաճառում  Ադրբեջանին ու Թուրքիային:  Դրա պատճառով  այսօր տարածաշրջանում  ռազմական բալանսը խախտվել է։ Բացի այդ՝ ՌԴ-ն Թուրքիայի հետ պայմանավորվում է Ս-400 զենիահրթիռային համակարգ վաճառելու վերաբերյալ, իսկ մեզ Իսկանդեր է վաճառում։ Ես չեմ հասկանում՝ այս ամենի իմաստը որն է։

Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրին՝  հարկ է  նախ   հասկանալ՝ այդ զորախումբը ինչ գործողուոյթւոննյերի կարող է մասնակցել, և մենք այդտեղ ինչ լիազորություններ ունենք։ Մենք 2010-ին պայմանագիր ենք ստորագրել, ըստ որի՝ ՌԴ-ն պարտավորվում է  նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը  պաշտպանել, բայց մինչև հիմա  չենք տեսել դա: Թշնամին  հաճախակի խախտում է հրադադարի ռեժիմը,  կրակահետքեր է ուղղում Տավուշի ուղղությամբ, իսկ ՌԴ-ն ինչ-որ քայլեր չի ձեռնարկում, թեև պարտավոր է։ Այնպես որ,  ես  չեմ պատկերացնում՝ այդ զորքերը որտեղ պետք է կիրառվեն, ինչի համար և, ի վերջո, ո՞վ պետք է այդ զորքերի հրամանատարը լինի։ Վերջերս նույն այդ ՌԴ-ի պետդումայում Ժիրինովսկին հայտարարեց՝ այդ զորքերը պիտի ղեկավարվեն Մոսկվայից։ Շատ հերաքրքիր է, եթե այդ զորախումբը  համատեղ է, ինչո՞ւ պիտի Մոսկվայից կառավարվի։ Այսինքն՝  հայկական ԶՈՒ-ի որոշ մասը պետք է դրվի Մոսկվայի հսկողության տա՞կ։ Ես կտրականապես դեմ եմ դրան։  Այստեղ շատ բաներ կան, որոնք պիտի պարզաբանվեն», – նշեց քաղաքագետը՝ շեշտելով՝ նման նախագծերն ընդունելուց կամ նույնիսկ քվեարկության դնելուց առաջ իշխանությունները պետք է անցկացնեն հանրային քննարկումներ ու հաշվի նստեն նաև հասարակության կարծիքի հետ։ 

«Հասարակությունը միշտ շատ ուշ է իմանում նմանատիպ պայմանագրերի ստորագրման, վավերացման մասին։ Ոչ մի իշխանություն այդ զինվորներին իրենց տնից չի    տանում բանակ։ Զինվորը հասարակության անդամ է, այդ զինվորի ծնողն էլ է հասարակության անդամ։ Մեր հասարակությունը պիտի իմանա՝ ի՞նչ պայմանագրեր են ստորագրվում մեր տղաների թիկունքում», – եզրափակեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ