18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Դուք քաղաքական դիակապտությամբ էիք զբաղվում… դիշովկա էիք, դիշովկա եք ու դիշովկա էլ կմնաք»

«Սահմանին զոհ ունենք… Աստված լուսավորի հոգին…  Ուրիշ ժամանակ սենց դեպքերում համացանցն ու մամուլը ողողվում էր՝ «Աստված ջան, մինչև ե՞րբ…» ու նման բովանդակությամբ մեկնաբանություններով ու լուրերով…  Իսկ հիմա, կարծես ամեն բան նորմալ է, բնականոն, ու էդ «սրտացավների ամբոխը» չկա…  Ուզում եմ հարցնել. ի՞նչ է փոխվել, ընկերներ… Հիմա մե՞ր արյունը չունեն էդ տղերքը, մե՞ր տղերքը չեն, մեզնի՞ց […]

Զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է […]

Ազատամարտիկները դուրս են գալիս պայքարի

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է.  «Մի խումբ կամավոր ազատամարտիկ ընկերներով արդեն երկար ժամանակ է դուրս ենք եկել պայքարի: 1994թ. կնքված զինադադարը ցանկացած պահի կարող է վերածվել պատերազմի: Այսօր, ավելի քան երբևէ, պետք է ունենանք ամուր ու ազգային ոգով տոգորված սերունդ, որի ձևավորման մեջ ամենամեծ ներդրումը կարող են ունենալ վետերան ազատամարտիկների կերպարները: Սակայն մեզանում այդ […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ այցելել է սահմանագիծ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության […]

Շատ լուրջ պատժիչ պլան է պետք մշակել

Ադրբեջանական կողմի պահվածքը, մեծ հաշվով, նորություն չէ, և եթե դիտարկենք թեկուզ 2016թ.-ից Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, ապա կտեսնենք, որ նրանք միշտ թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, դպրոցներն ու մանկապարտեզները: Անգամ մանկապարտեզների մուտքերը միջազգային ծրագրերի շրջանակներում պատով ենք փակել, որպեսզի երեխաների մուտք ու ելքը չթիրախավորեն: Ադրբեջանը միշտ էլ գարնանը և աշնանը անցել է նմանատիպ գործողությունների, […]

Մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները մեզ փորձելու են խոցել ամենաթույլ կետերից. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի խոսքով՝ Ադրբեջանում իրականացվող զորավարժությունները պետք չէ կապել «Շանթ» զորվարժությունների հետ, քանի որ Ադրբեջանում ամեն տարի իրականացվում են նման տիպի լայնամասշտաբ զորվարժություններ: «Այստեղ միակ նորությունը այն է, որ առաջին անգամ որպես տեղանուններ նշվում են Արցախը և Հայստանի զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնելը: Որոշակի նորություն է նաև այն, որ միանգամից բացահայտվել է լայնամասշտաբ զորավարժություն իրականացնելու […]

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում այս գիշեր կրկին կրակոցներ են եղել

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, սակայն նախորդ օրերի համեմատ ավելի քիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Կրակոցները համեմատաբար քիչ են եղել, մեր կողմից պատասխանը եղել է մասամբ: Ներկայում իրավիճակը հանգիստ է, կորուստներ չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Վերջին օրերին Ադրբեջանը կրակ է […]

Ալիեւը ճանապարհ է բացում

Վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին երեկ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիեւի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր […]

Դատապարտում ենք անհանդուրժողականությունն ու պահանջում ենք հրապարակային ներողություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով վերջինիցս հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։ Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի (Շամշադին) մի քանի տասնյակ վետերաններ և պահեստի սպաներ։ Բաց նամակ ՀՔԾ պետ պ-ն Սասուն Խաչատրյանին` Յուրի Խաչատուրովի զինակից ընկերներից  Հարգելի պարոն Խաչատրյան. […]

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի