06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազատամարտիկները դուրս են գալիս պայքարի

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է. 

«Մի խումբ կամավոր ազատամարտիկ ընկերներով արդեն երկար ժամանակ է դուրս ենք եկել պայքարի: 1994թ. կնքված զինադադարը ցանկացած պահի կարող է վերածվել պատերազմի: Այսօր, ավելի քան երբևէ, պետք է ունենանք ամուր ու ազգային ոգով տոգորված սերունդ, որի ձևավորման մեջ ամենամեծ ներդրումը կարող են ունենալ վետերան ազատամարտիկների կերպարները: Սակայն մեզանում այդ կերպարները սոցիալական ծանր վիճակում են գտնվում: Մեր պահանջներն են.

  1. Կամավոր ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենք։
    2. Ազատամարտիկներին հատկացնել անժամկետ հավելյալ թոշակ` սննդի զամբյուղի մինիմալ չափով։
    3. Պատերազմում մասնակցած և վիրավորված ազատամարտիկների հաշմանդամության թոշակի ավելացում։
    4. Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին անվճար վիրահատության ու բժշկական օգնության, ուսման և կոմունալ վճարումների զեղչ։
    5. Ազատամարտիկների և ընտանիքի անդամների կոմունալ վճարումների զեղչ, երեխաների ուսման զեղչ, անվճար բժշկական օգնություն նաև կյանքին սպառնացող հիվանդության դեպքում անվճար վիրահատություն, այլ դեպքերում վիրահատության 50% զեղչ (նաև հաշմանդամ ազատամարտիկներին):
    6. Արցախյան պատերազմում մասնակցած ազատամարտիկները, ովքեր անցել են ժամկետային զինվորական ծառայություն և գտնվում են պահեստազորում, նշանակել արժանապատիվ թոշակ»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ