19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։

Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Ադրբեջանական կողմի՝ կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ