18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Չափազանց կարևոր լուր. Արծրուն Հովհաննիսյան

Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը օգոստոսի 21-ին ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։   Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Չափազանց կարևոր լուր Այսօր «Royalsys Engineering ltd. » ընկերության նախագահ […]

Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկատվում քարոզչական ճակատում. Սենոր Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ՝ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանական բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ […]

Փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին. Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը. Դավիթ Բաբայան

Հակառակորդը պարբերաբար դիմում է նման քայլերի, ստուգելու հայկական կողմի պատրաստվածությունը և զգոնությունը: Անդրադառնալով ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի ձախողված հարձակման փորձի մասին, ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել: Այս անգամ ևս փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի, և մեր կողմից թուլության որևէ դրսևորում […]

Ադրբեջանն այս գիշեր հարձակման փորձ է ձեռնարկել

Ադրբեջանն այս գիշեր հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները եւ […]

Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն

ՀՀ ԶՈՒ զինծառայողներն այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով: Այս մասին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԶՈՒ-ն մշակել է ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգ: Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ […]

Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: Խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու մասին, «Արմենպրես»-ի հետ զրուցում նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ […]

Աշխատանքից ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետը

Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանն աշխատանքից ազատվել է: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ստորագրել է հրամանագիր, որում մասնավորապես, ասվում է. « Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի […]

Հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով

Նախիջեւանյան ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքները: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որեւէ կորուստ»:

Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են թերթիկներ

Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ թերթիկներ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։ Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի