18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի և Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին

Hayeli.am–ը գրել է, թե Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են ման գալիս՝ նրանց ապահով  զինծառայության համար: Հրապարկմանը քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Պարոնայք, մեղմ ասած անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ […]

«Մանկահասակ դեմքով անգիտակից երեխան» 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ռոբերտ Աբաջյանի՝ պատերազմում անցած գիտակցված հերոսական ուղին և նշել, որ նա մի քանի անգամ կյանքը փրկելու հնարավորություն է ունեցել: Զաքարյանը, մասնավորապես, գրել է. ««Ազգի հերոս (դեռևս պաշտոնապես չներկայացված, բայց հաստատ ազգի կողմից հերոսացված) կապիտան Ուրֆանյանի և նրա հերոս տղաների վերջին օրվա մասին ես, ինչպես հայտարարել էի, պատրաստվում […]

Դավիթ Տոնոյանի որդին գնաց ծառայության. Որտե՞ղ կծառայի նա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջեւ պարտքը տալու է Արցախում: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում: Նիկոլ Փաշինյանը […]

Ակնհայտ է՝ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների

Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է: Այս մասին ասել է  Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել: «Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը: Նախագահի խորհրդականի […]

Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է

Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է. ես նկատի չունեմ միայն հրադադարի ռեժիմի խախտումները, որովհետեւ հրադադարի ռեժիմի խախտումները մեծ չէ, որի մասին հայտնում են նաեւ զինվորականները։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ իր վարչապետ դառնալուց հետո 3-4 դեպք է եղել, որ հրադադարի խախտումները շատ են եղել. «Բայց ռազմաքաղաքական իրավիճակն է […]

Քանի՞ անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը

Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց […]

Յուրացումներ զորամասում

2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ ՈԶ N զորամասի անձնակազմը պետք է պարգևատրվեր մինչև մեկ պաշտոնական դրույքաչափով: Տեղեկանալով այդ մասին՝ զորամասի […]

Հոգեպես առողջ եմ. ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զինվոր

Ամառային զորակոչի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդ այս պահի դրությամբ ստացվել է 80 դիմում-բողոք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը` մանրամասնելով, որ 2017-ի ամառային զորակոչին ստացվել է 162 դիմում-բողոք: «Այս պահի դրությամբ 70 դիմում-բողոք քննարկվել է, այսօր էլ կստացվեն դիմում-բողոքներ, հոսքը կա, մեզ մնացել է ևս 4 նիստ դրանք քննարկելու համար»,-շեշտեց […]

Քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ողջունելով ՀՀ ԱԽ քարտուղարին՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը նշել է, որ այս ձևաչափով առաջին անգամ են հանդիպում և հույս հայտնել, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ շփումները շարունակական կլինեն։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության […]

Ադրբեջանական մարտական դիրքերից Ճամբարակի ուղղությամբ կրակել են

Ճամբարակի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքերից գիշերը կրակոցներ են եղել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝  կրակոցներն արձակվել են հրազենային զինատեսակներից: «Ծանր հետևանքներ չկան»,- շեշտեց նախարարի մամուլի խոսնակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի