24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հոգեպես առողջ եմ. ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զինվոր

Ամառային զորակոչի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդ այս պահի դրությամբ ստացվել է 80 դիմում-բողոք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը` մանրամասնելով, որ 2017-ի ամառային զորակոչին ստացվել է 162 դիմում-բողոք:

«Այս պահի դրությամբ 70 դիմում-բողոք քննարկվել է, այսօր էլ կստացվեն դիմում-բողոքներ, հոսքը կա, մեզ մնացել է ևս 4 նիստ դրանք քննարկելու համար»,-շեշտեց նա:

Գեղամ Հարությունյանը մանրամասնեց, որ դիմում-բողոքների մեծ մասն առողջական խնդիրների հետ է կապված` 70 դեպք, այդ ընթացքում խորհուրդը ներկայացրել է շուրջ 40 միջնորդագիր, մնացածի պարագայում համարել են, որ հիմնավորված չի եղել:

«Ունենք լուրջ դեպքեր, նախավերջին նիստին մի դեպք ենք քննարկել, որ հալյուցինացիաներ ունեցողին են ցանկացել զորակոչել, միջնորդագիր ենք ներկայացրել, որ կրկին անդրադառնան նրա՝ զինծառայությանը պիտանելիության հարցին:

Վերջին նիստում շատ հետաքրքիր մի դեպք ունեցանք, զորակոչիկին ճանաչել էին ծառայության համար ոչ պիտանի` հոգեկան խնդիրների հետ կապված, բայց նա եկել, շատ սթափ խոսում էր, ասում էր՝ հոգեպես առողջ եմ, և մենք կրկին միջնորդագիր ներկայացրինք: Խոսում էր շատ տրամաբանված, շատ հստակ, փաստարկված, բայց դա չի կարող նշանակել, որ նրա մոտ պոռթկումներ չեն եղել: Այդպիսի պոռթկումներ նկարագրված էին նաև իր ստացիոնար հետազոտման ժամանակ, կային նաև վնասումներ թևի հատվածում»,-շեշտեց Գեղամ Հարությունյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մի խումբ ուսանողներ դժգոհ են ԿԳ նախարարությանը կից ստեղծված տարկետում տրամադրող հանձնաժողովի աշխատանքներից, ուսանողները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ փորձելով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, Գեղամ Հարությունյանն ասաց, որ ԿԳ-ի կողմից սահմանված չափորոշիչներ կան, պետք է հետևողական լինել, հասկանալ` դրանք ճի՞շտ են կիրառված, թե՞ ոչ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ