19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով. ՊՆ նախարար

Ռուսական կողմի հետ համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե ռուսական կողմից ճնշում նկատվե՞լ է հայկական կողմի նկատմամբ, թե կարող է դադարեցվել կամ սառեցվել 100 միլիոն դոլար վարկային […]

Ինչպե՞ս է անցել շաբաթը սահմանում

Հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական […]

Զինվորի մոր նամակը Դավիթ Տոնոյանին

Սպայի զենքով կյանքի համար չափազանց վտանգավոր վիրավորում ստացած զինվորի մոր բաց նամակը ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Հարգելի պրն. Տոնոյան, Այս նամակիս նպատակն ու պահանջս մեկն է՝ մեր զինված ուժերից արմատախիլ անել այնպիսի սպաների, որոնք կարող են զինվորի գլխին զենք բարձրացնել ու նրա կյանքի համար անհամատեղելի չափազանց վտանգավոր վնաս հասցնել, ով շարունակում է իր ծառայությունը: […]

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանը մշտապես սպասում է ռազմական գործողությունների վերսկսմանը

Հայաստանը մշտապես սպասում է ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, թեեւ իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից: Լրագրողները դիտարկում արեցին, որ Պնախարարի վերջին հարցազրույցը ընկալվեց որպես ուղիղ զգուշացում Ադրբեջանին: […]

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր. Դավիթ Տոնոյան

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են ձեռքբերումների հետ: Այսօր ՊՆ-ում լրագրողների զրույցում նման հայտարարություն արեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք լինում են […]

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի […]

«Մարտական գործողությունների մասնակից» և «Մարտական հերթապահություն» հասկացությունները տարբերվում են միմյանցից

Փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով մամուլում ակտիվորեն քննարկվող զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում կատարված հայտնի գրառումների և դրանց անվավեր ճանաչելու հետ կապված խնդիրներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարընթերցումներից խուսափելու համար անհարժեշտ ենք համարում տեղեկացնել, որ «Մարտական գործողությունների մասնակից» և «Մարտական հերթապահություն» հասկացությունները տարբերվում են միմյանցից, թե՛ բովանդակությամբ, թե՛ կարգավիճակով։ Այսպես․ ՀՀ Կառավարության 200թ․ թիվ 778 որոշմամբ […]

Առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի

Առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի, կրկնակի ջուր է տարվում, իսկ լողանալն էլ շաբաթը մեկ անգամ կազմակերպվում է հենց առաջնագծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Նրա խոսքով, զինվորները ընդամենը 100 կամ 200 մետր են գնում ջրի համար. «Առհասարակ ջրամատակարարման հարցը լուծում ենք, իսկ առաջնագծում զինծառայողը […]

Հայաստանը զարգացնում է կործանիչ օդուժը. Պնախարարը հաստատում է

Հայաստանը զարգացնում է բազմաֆուկցիոնալ օդուժը, որպեսզի հնարավորություն ունենա կիրառել այն որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում: Այս մասին EADaily-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում են լուրերին առ այն, որ Հայաստանը պատրաստվում է ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել: Ի դեպ, դրանցից մեկի մեջ Էրեբունի ավիաբազայում լուսանկարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված