Զինվորի հրաշքը
«Զինվորին պահողը հայրենիքն է ու հավատը»,-Henaran.am-իթղթակցին ասաց Արցախի` Արա լեռ (Դաշկեսան) զորամասի ժամկետային զինծառայողը: 19 ամա զինվորը չցանկացավ ներկայանալ ու խոսել տեսախցիկի առաջ: Ամաչում էր…
Հոգու հավատը ու ներքին մեծ մղումը նա արտացոլել էր այլ «բառերով», ժամանակի մեջ արարելով մի իրական հրաշք:
Զինվորը իր ձեռքերով մատուռ էր կանգնեցրել, որտեղ ամեն հարմար պահի աղոթում են զինվորները: Մատուռի բոլոր որմնապատկերները ու խաչերը ստեղծել էր իր երևակայությամբ և ներշնչանքով:
Իրական քրիստոնյաին վայել` չուզեց խոսել արածի մասին, բայց հայացքը ներքին հուզումով ու հպարտությամբ ուղղեց մատուռին, ու գնաց կատարելու իր պարտքը` հայրենիքի հանդեպ:
Զինվորը չներկայացավ, չուզեց ասել անունը, բայց Աստծո ու մարդկայինի սահմանագծին նա ստեղծեց իրական արժեքը:Զինվորը պահեց իր գենի պատիվը, զինվորը, որը արարել գիտե…