18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Զինվորին նախ դաժանաբար ծեծել, հե­տո սպանել են. Ժամանակ

Հոկտեմբերի 1-ին մահացու հրա­զենային վիրավորում ստացած շար­քային Գեւորգ Հարոյանի ծնողների պնդումները ճիշտ էին՝ իրենց որդու նկատմամբ բռնություն է եղել: Ծնողների վարկածը հաստատեց նաեւ նախաքննական մարմինը: Գեւորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչա­կան բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուց­ված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյուն­քում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվո­րական ծառայության պարտականությունները […]

ԵԿՄ-ի հաշվարկը՝ Արամ Սարգսյանը Նիկոլինը չի. Հրապարակ

ԵԿՄ արտահերթ համագումարը ժամանակավորապես առկախված է, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի՝ ըստ ամենայնի դա հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, եւ նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի։  Կասվի, որ Սասուն Միքայելյանը կարող է արագությամբ […]

Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված` սահմանային լարվածության դեպքում Զինված ուժերը կկատարեն իրենց առաջադրանքը։ Նրա խոսքով՝ սահմանին իրավիճակը կայուն է: «Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Դիտարկմանը, թե վարչապետը իրավիճակի կայությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետ, ինքն […]

Նախարարներից ո՞վ ինչ վարկանիշ ունի. հարցում

Համաձայն վիճակագրական հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։ 1-5 բալային սանդղակում 4-ից բարձր գնահատական են ստացել 5 գերատեսչությունների ղեկավարներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան՝ 4․56, պաշտպանության նախարար Դավիթ […]

Արցախում զինվոր է մահացել

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Երկրապահը վերացնելով մենք վերացնում ենք մեր պատմությունը. ԵԿՄ անդամ

ԵԿՄ-ն ոչ մեկի սեփականությունը չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Մելքոնյանը շեշտեց՝ երկրապահը իր պատմության մեջ բաժանվում է 2 փուլի. «Երկրապահը բաժանվում է մինչև  1999 թ.-ի վերջը, մինչև Վազգեն Սարգսյան և Վազգեն Սարգսյանից հետոյի: Մինչև Վազգեն Սարգսյանը երկրապահը շատ կուռ էր և համախմբված»,-ասաց Մելքոնյանը:  Դիտարկմանը, թե […]

Ինչպիսի՞ն է եղել անցնող շաբաթը շփման գոտում

Սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:  ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել […]

«Դավիթ Տոնոյանը աչքերը փակ գնում ա դիրքեր գալիս ա». սեւազգեստ մայրերը դժգոհ են /տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների մայրերը պնդում են՝ չնայած նոր իշխանություններն ասում էին «ինչ-որ բան դեպի դրականը կգնա»,  բանակում ոչինչ էլ չի փոխվել: «Դավիթ Տոնոյանը աչքերը փակ գնում ա դիրքեր, շրջում, գալիս ա: Ոչ մի բանից տեղյակ չի: Ինձ մի հոգի չի ասել, որ վատ ա վիճակը: Կան զորամասեր, որ […]

Քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի