23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկրապահը վերացնելով մենք վերացնում ենք մեր պատմությունը. ԵԿՄ անդամ

ԵԿՄ-ն ոչ մեկի սեփականությունը չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Մելքոնյանը շեշտեց՝ երկրապահը իր պատմության մեջ բաժանվում է 2 փուլի. «Երկրապահը բաժանվում է մինչև  1999 թ.-ի վերջը, մինչև Վազգեն Սարգսյան և Վազգեն Սարգսյանից հետոյի: Մինչև Վազգեն Սարգսյանը երկրապահը շատ կուռ էր և համախմբված»,-ասաց Մելքոնյանը: 

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Երկրապահը պետք է լուծարել, քանի որ մենք արդեն ունենք բանակ, Գագիկ Մելքոնյանն ընդգծեց. «Երկրապահը վերացնելով՝ մենք վերացնում ենք մեր պատմությունը, ինչը՝ անթույլատրելի է: Այն պետք է վերակազմավորել և վերամիավորել»:

Մելքոնյանը փաստեց, իրենք  դեմ են ԵԿՄ-ի նախագահ նշանակելու ինստիտուտին. «Մենք ուզում ենք, որ համակարգող խորհուրդ լինի  որը կկարողանա մեկ տարի հետո իր միջից նախագահ ընտրել, որից հետո նորից կանցնենք  նախագահական համակարգի»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ