04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Զինվորին նախ դաժանաբար ծեծել, հե­տո սպանել են. Ժամանակ

Հոկտեմբերի 1-ին մահացու հրա­զենային վիրավորում ստացած շար­քային Գեւորգ Հարոյանի ծնողների պնդումները ճիշտ էին՝ իրենց որդու նկատմամբ բռնություն է եղել: Ծնողների վարկածը հաստատեց նաեւ նախաքննական մարմինը:

Գեւորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչա­կան բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուց­ված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյուն­քում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվո­րական ծառայության պարտականությունները կատարելու կապակցու­թյամբ կրտսեր սերժանտի կողմից Գեւորգ Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադր­վել ՀՀ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, Մարտունու զորամասերից մեկի պար­տադիր ժամկետային զինծառայող, շարքային, 21 -ամյա Գեւորգ Հարոյանը վաշտի զինանոցում կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում եւ մահացել:

Ծնողները դեպքից հետո թերթի հետ զրույցում էլ պնդել էին, որ իրենց որ­դին ոչ մի պարագայում չէր կարող ինք­նասպան լինել: Նրանց պնդմամբ՝ Գեւորգին նախ դաժանաբար ծեծել, հե­տո սպանել են: Մայրը որդուն դեպքից մեկ օր առաջ էր տեսակցել: Մարտունի էր գնացել որդու կանչով: Գնալուց նկատել էր որդու վրա կապտուկներ, սպիներ, բացի դրանից՝ որդին վախ­վորած էր եղել, առանց զինվորական հագուստի, առանց զինվորական կո­շիկների, ընդամենը մի հին շորով՝ պատճառաբանելով, որ գողացել են իր ունեցածը:

Փաստորեն, ծնողների վարկածը հիմնավորվել է, եւ Գեւորգ Հարոյանի գործով արդեն երկու ձերբակալված անձ կա: Գործով նախաքննությունը շարու­նակվում է:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ