«Ստեփանակերտը` գնդակոծությունից հետո և սա քոռ ու խուլ NATO -ի OSCE – The Organization for Security and Co-operation in Europe -ի աչքի առաջ… Հրետակոխության հաջորդ առավոտ խիստ վնասված շենքերի բնակիչները տուն են վերադառնում, որպեսզի փրկեն այն, ինչ մնացել է իրենց ունեցվածքից»: Այս մասին գրում է Նառա Եփրեմյանը:
Տեր, Քո աստվածային ամուր սիրով պահիր ու պաշտպանիր մեր քաջարի մարտիկներին թշնամու որոգայթներից։ Ամեն։ Ես կխելագարվեի այս աշխարհի անարդարությունից, եթե չգիտենայի, որ վերջին խոսքը պատկանում է Աստծուն: Տեր Դավիթ Շախկյանի հանրագրից
Ճանաչենք մեր հերոսներին… 35-ամյա Փոխգնդապետ Կարեն Սիմոնյանն է, երկուշաբթի պետք է Գնդապետի կոչում ստանար, ոչնչացրել է 40 ադրբեջանցիների և հերոսաբար զոհվել է։ Հավերժ փառք Քեզ անմահ ՀԵՐՈՍ… Ջավախքի Գայլեր ֆեյսբուքյան հանրագրից
Հ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ասուլիսը:
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Այս մասին իր գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ […]
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի n 1110-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1110-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1) […]
Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,- գրել է նա:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:
«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիքն ուղիղ եթերով Ստեփանակերտում հարցազրույց է անում երկու ռուս կանանց հետ, ովքեր Ստեփանակերտի «բնակիչ են», որոնցից մեկի ամուսնուն «անօրինական» տեղափոխել են այլ վայր, ճանապարհին թուրքերը «գնդակահարել են»։ Աղջիկը պատմում է որ ամեն ինչ շատ վատ է, և որ բոլորին «սպանում […]
























