18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը. ՊՆ

«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների […]

Արցախում զոհված ոստիկանության աշխատակիցը 3 անչափահաս երեխաների հայր էր

Արցախում զոհվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակից, Գանձաքար գյուղի  բնակիչ, 1976թ․ ծնված  Վազգեն Գրիգորյանը։ Նա 3 անչափահաս երեխաների հայր էր։ Ասում են՝ Վազգենը բարի, ազնիվ, համեստ մարդ էր։

Իշխանական պատգամավորը դիմում է գործարարներին՝ սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժում

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը գրել է. «Տարածեք դիմումս Հայաստանի գործարարներին։ Խանութների ու ռեստորանների, արտադրամասերի ու հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերե՛ր, Ժամն է։ Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին։ Այսօր սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժումը։ Ջանացե՛ք, հավաքեք ձեր վերջին խնայողությունները և տվեք հայրենիքի, ձեր ընտանիքի, նաև՝ ձեր բիզնեսի՛ պաշտպանության համար։ Քաղաք առ քաղաք, […]

Զոհվել են հայր և որդի Կարապետյանները

Արցախում թշնամու հարձակումը ետ մղելու ժամանակ զոհվել են հայր և որդի Կարապետյանները: Նախ մահացել է որդին՝ 19-ամյա Արմենը, ապա հայրը՝ Էդիկը: Սակայն, հայրը չի իմացել որդու զոհվելու մասին, քանի որ նրանք կռվելիս են եղել տարբեր ճակատներում:  

ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված ևս 21 զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված ևս 21 զինծառայողի անուն։ Մարտիրոսյան Լեռնիկ Մակիչի, ծնվ. 1988թ. Միսկարյան Սեյրան Սամվելի, ծնվ. 1986թ. Պալաքյան Կարեն Կոնոյի, ծնվ. 1988թ. Առաքելյան Գեղամ Հրաչիկի, ծնվ. 1977թ. Մինասյան Կամո Մանվելի, ծնվ. 1984թ. Անդրյան Վալերի Վաղինակի, ծնվ. 1981թ. Վարդանյան Հարություն Վարդանի, ծնվ. 1995թ. Կիրակոսյան Իվան Մարտիկի, ծնվ. 1991թ. Հովհաննիսյան Արկադի Շիրակի, ծնվ. 1983թ. Պահեստազորային […]

Ադրբեջանի կորուստները՝ 126 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 379 զրահատեխնիկա, 4 «Սմերչ» 3454 սպանված

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ըստ այդմ, Ադրբեջանի կորուստները հետեւյալն են. 126 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 379 զրահատեխնիկա, 4 «Սմերչ» 3454 սպանված:  

Գիշերը պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. ամեն ինչ է իմ համակարգման ներքո է․ ԱՀ նախագահ

Սիրելի ՛ հայրենակիցներ, անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ […]

Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել. Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Գրոհայինների զոհերի թիվը Ղարաբաղում արդեն ավելի քան 2,5 հազար է․ սիրիական ընդդիմադիր ԶԼՄ-ներ

Սիրիական ընդդիմադիր պարբերականներում, ինչպիսիք են «Մուրասելոն աշ-Շարկիան» և «Ալ-Ջիսրը», վերջին հինգ օրերի ընթացքում նյութեր են հրապարակվում, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղում թուրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում մեծ կորուստները, տեղեկացնում է Իրավունքը։ Սիրիայի հակակառավարական ռեսուրսները հայտնում են, որ 100-ից ավելի զոհերի դիերն արդեն Թուրքիայի տարածքով ուղարկվել է Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների հյուսիսային շրջաններ: Ըստ առկա տվյալների՝ […]

Ադրբեջանը վարձկաններին օգտագործում է ամենաթեժ հատվածներում, որտեղ փրկվելու հավանականությունը գրեթե զրոյական է․ Փաստ

Արցախում ընթացող մարտերի հենց առաջին օրվանից մամուլում տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ հայկական ուժերի դեմ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի կողմից կռվում են Սիրայից բերված վարձկաններ։ Հավելենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկաններ կիրառելու փաստի մասին իր հայտարարություններում բացահայտ շեշտել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այդ առիթով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի