18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Գիշերը հակառակորդը փորձել է ամրանալ Ջեբրայիլ չհասած, բայց թողնելով 60 զոհ, դիմել է փախուստի

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մասնավորապես նշելով․ «Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի […]

Հրթիռակոծվում է Ստեփանակերտը եւ Շուշին

Կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտը եւ Շուշին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով՝ դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ:

Մի՞թե Փաշինյանի կողքը չկար մեկը, որ կանխավ հուշեր

Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված զինծառայողներին: Կոչ անելը` կենաց մահու կռիվ մղել դարավոր թշնամու դեմ, անշուշտ, ճիշտ եւ անհրաժեշտ բան է, բայց… որոշ զարմանալի հանգամանքներ չենք կարող չնշել: Նախ` ի՞նչ է նշանակում կամավորագրվելու կոչը, երբ ռազմական դրության պայմաններում այդպիսի հարցերը լուծվում են հրամանով, ի վերջո մենք պետություն ենք, այլ ոչ թե ֆիդայական […]

Գտնվել է նրա ուսապարկը։ Հարազատները դեռ փնտրում են Նարեկին

Սոցցանցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով ընթացող մարտական գործողությունների ընթացքում զոհվել է նաեւ ակտիվստ Նարեկ Սարգսյանը: Սակայն երեկ նրա մտերիմ ընկերներն «Իրավունքի» հետ զրույցում ասացին, որ դեռ շարունակում են փնտրել նրան հիվանդանոցներում, քանի որ զոհված լինելու փաստ դեռեւս չկա, միայն գտնվել է նրա ուսապարկը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանն այն տղաներից մեկն էր, […]

Բոլորին սիրում էիր, բոլորին վստահում… Այսպիսին էր մեր դասընկեր Արամը

Այսպիսին էր մեր ԱՐԱՄԸ… Հիշում ենք, թե ինչպես էիր կյանքը սիրում, ինչպես էիր անհոգ ծիծաղում ու կատակներ անում: Բոլորին սիրում էիր, բոլորին վստահում… գիտեիր ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ անել, ընկերներին չդավաճանել… Ու քո բարությունը դարերով կհերիքեր: Աստված հոգիդ լուսավորի, մեր լավ ԸՆԿԵՐ Այսպիսին են հիշում դասընկերները Արամ Գալստյանին, ով զոհվեց հայրենիքի պաշտպանության ժամանակ  

Թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ. Վահրամ Պողոսյան

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած», – նշել է նա։

Պատերազմի առաջին ճակատից խնդրում եմ պրն Փաշինյանին՝ մի բաժակ սառը ջուր խմի, ռազմական դրությունից դուրս գա, գնա տանը նստի, հանձնի Օնիկ Գասպարյանին. ազատամարտիկ /տեսանյութ/

«Պատերազմի առաջին ճակատից խնդրում եմ պրն Փաշինյանին՝ թող մի բաժակ սառը ջուր խմի, ռազմական դրությունից դուրս գա, գնա տանը նստի, բոլոր որոշումները հանձնի շտաբի պետ Օնիկ Գասպարյանին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը՝ տարակուսանք եւ զայրույթ հայտնելով երեկվա վարչապետ Փաշինյանի հնչեցրած մարտակոչի առնչությանբ: «Երեկ ինքը բաց առ բաց թշնամուն հայտնեց , թե […]

Քաղաքավարի, եթե չստացվի, ապա բռնի ուժով անհրաժեշտ իրերի առգրավում (տաք ժիլետ, սվիտեր, բուշլատ և այլն)։ Տղերքը մրսում են

Կոմանդոս ռազմամարզական ակումբի անդամ  Ոսկան Մարգարյանը գրում է․ «Երեկ շրջեցինք մի շարք զինխանութներով, ու պարզվեց, որ 80 տոկոսը գերշահույթ են ստանում այս պատերազմի հաշվին։ Տաք բաճկոն՝ 16 000 դրամ նախկինում, 25 000 դրամ երեկվա դրությամբ։ Մի երկու օր ևս, և չի բացառվում ընկերներիս հետ նախաձեռնենք սկզբում քաղաքավարի, եթե չստացվի, ապա բռնի ուժով անհրաժեշտ իրերի առգրավում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի