Դադարեցնել մահաբեր զենքերի վաճառքն Ադրբեջանին. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որով խնդրել է, որ «Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին»: Նամակում Համբարյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների […]





































