18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հետաքրքիր փաստեր Սարդարապատի հերոսամարտերից

 Այսօր Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ օրերին են տեղի ունեցել նաև մայիսյան հերոսամարտերը: Դրանցից ամենաուշագրավը Սարդարապատի ճակատամարտն էր, որի մասին ստորև կներկայացնենք քիչ տարածված փաստեր. 1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր […]

Կրկին զոհեր ունենք. Կոտայքի մարզպետարան

Մեծագույն ցավով ու խորը կսկիծով հայտնում ենք արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում Կոտայքի մարզից զոհված զինծառայողների մասին: 2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Պատվական Վաչագանի Հարությունյան – Ակունք համայնքի Զառ բնակավայր. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին՝ Ակունքի Զառ գյուղում (Պարույր Սևակի 2-րդ նրբանցք տուն 5), հուղարկավորությունը՝ վաղը ժամը 13:00-ին Զառի գերեզմանատանը: 2000 թվականին […]

Սպասում են, թե ով ում կխեղճացնի, որ առևտուրը հասնի իր տրամաբանական ավարտին

Այս պատերազմում բոլոր կարմիր գծերը հատվելու են: Պատրաստ եղեք դրան: Պատերազմը ուրիշ ձև չի լինում: Ամեն մեկդ ձեր տեղում ձիգ եղեք ու ուշադիր: Կան Նախիջևան, Ղազախ, Բաքու, Երևան, Նոյեմբերյան, Գանձակ, Բարդա ու էլի լիքը բնակավայրեր, որոնք կողմերի զինտեխնիկայի համար հասանելի են: Հայրենական պատերազմը ուրիշ ձև չի լինում: ՀՀ-ի զինվորական միավորումները բերված են ամենաբարձր մարտական աստիճանի: […]

Թալիշները հրաժարվում են ենթարկվել բանակ մեկնելու` Ալիևի հրամանին

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու` Ալիևի հրամանը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ […]

Զելենսկին Ադրբեջանի կողքին է

«Որքան ես գիտեմ, մենք արդեն օգնություն ենք ցուցաբերում և իրավական դաշտում, և ռեսուրսային դաշտում, խոսքը նաև հումանիտար օգնության մասին է։ Այսօր քննարկվում է ցուցակը կազմելու հարցը, թե ինչ է պետք։ Ուկրաինան պատրաստ է այսօր տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա և ռազմական աջակցություն է, և հումանիտար այն ամենը, ինչ պետք է լինի ապագայում։ Սա ռազմական իրավիճակ է»,- […]

Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է Մանուել Մանուկյանը

Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում ստացած վիրավորումով այսօր Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը, գրում է «Փաստինֆո»-ն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը Արցախ էր մեկնել ոչ միայնակ, այլ ընկերների հետ։ Նրանցից մեկն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ու զոհվել, իսկ Մ.Մանուկյանը վնասվածքով տեղափոխվել Երեւան։  

Ով է կատարել ամենախոշոր դրամական աջակցությունը, և ինչու են գաղտնի պահել․ Ժողովուրդ

Կիրակի՝ վաղ առավոտից՝ Արցախում պատերազմի լուրն առնելուն պես, ամերիկահայ համայնքը գրոհեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենակը։ Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումները, կարելի է ասել, րոպե առ րոպե ավելանում են, աշխարհագրությունն էլ՝ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, Կանադա, Ավստրալիա, Արաբական միացյալ էմիրություններ, Արգենտինա, Ռուսաստան եւ նույնիսկ Մալազիա։ Այս պահին ամենախոշոր փոխանցումը Մայր Աթոռից է՝ 500 հազար դոլար, […]

Թշնամու կորուստները

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցում ներկայացրեց երեկվա ընթացքում հակառակորդի կորուստները: «Հակառակորդի կորուստները կազմել են 39 զրահատեխնիկա, 4 «Սու-25» ինքնաթիռ, 3 «ՄԻ-24» ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830 է: Նաեւ ոչնչացվել է հրետանային դիվիզիոն»,-ասաց նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի