18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Եւս 54 նահատակ հանուն հայրենիքի

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական սահմանին լավածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակուծումները շարունակվել են, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ Նա նշեց, որ ՊԲ-ն իր առջև դրած խնդիրը կատարել է փայլուն ու անթերի։ «Հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ», – ասաց նա։ ՊԲ փոխհրամանատարն […]

Իսրայելը զենքով բեռնված նոր ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Հայկական Ժամանակ

Իսրայելն այս օրերին ինքնաթիռներով զենք է ուղարկում Ադրբեջան՝ վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ամենաթեժ մարտերի ֆոնին, այս մասին են փաստում պաշտոնյաներն ու հետախուզական աղբյուրները: Այս մասին ասվում է «Al-Arabia» հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում: «Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական ու ադրբեջանական ուժերի միջեւ ծանր մարտերը շարունակվում են արդեն հինգ օր շարունակ, երկու կողմերի հայտարարություններով էլ նշվում է, […]

Նույնիսկ Իլհամի քեռու տատը կկարողանա վերլուծել մեր ՀՕՊ-ի դիրքերն ու աշխատանքը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է. «ՀՕՊ-ի աշխատանքը, անկասկած սիրուն ա նայվում գիշերով։ Բայց երբ բոլոր ռակուրսներից տեսանյութեր եք տեղադրում, նույնիսկ Իլհամի քեռու տատը կկարողանա վերլուծել մեր ՀՕՊ-ի դիրքերն ու աշխատանքը։ Երեւի, հաջորդ անգամ չարժի սենց բաներ անել»:  

Վաղ առավոտյան հայկական ուժերը հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք են խոցել

Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։  

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:   Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Չորրորդն էլ ոչնչացվեց․ Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում հայտնված հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքերն էլ ոչնչացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք»,- գրել է վարչապետը։ Նշենք, որ վարչապետը քիչ առաջ գրել էր՝ Կոտայքում եւ Գեղարքունիքում 4 անօդաչու թռչող է հայտնվել, որից ոչնչացվել էր 3-ը. ընթանում էր […]

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան   Հարգելի՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի […]

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա․ կա զոհ

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։   ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի