06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարույթ է ընդունվել երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածին երեխայի խնամքն ստանձնելու նպատակով առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին մի կին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝  դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական մի […]

Բռնությամբ բերման է ենթարկվել ՀԽ մամուլի քարտուղարը.թեժ իրավիճակ համաժողովից առաջ

Այսօր առավոտյան  Հանրապետության հրապարակից ոստիկանները բռնությամբ բերման են  ենթարկել  «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանին։ Սիմոնյանը եկել էր հրապարակ, որպեսզի այդտեղից մարզահամերգային համալիր ուղեւորվող Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին տեղեկացնի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։  Սյուզան Սիմոնյանը շարունակ բղավել է. «Հայաստանում քաղբանտարկյալներ կան»: Կատարվածը գրավել է նաև համաժողովի մասնակիցների ուշադրությունը:  

Արդեն սանկցիա եմ կիրառել.դատավորը շիվարեց/տեսանյութ/

Խորհրդակցական սենյակից վերադառնալով «Սասնա ծռեր» 14 անդամների գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել նիստերի դահլիճ չներկայացած 13 պաշտպանների նկատմամբ և դիմելու է Փաստաբանների պալատին նրանց պատասխանատվության ենթարկելու համար:   Դատավորը հայտնեց, որ փաստաբանները նորից նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացրել, սակայն նրանց նկատմամբ արդեն սանկցիա կիրառվել է: Դատավորը հայտնեց, որ դատական նիստը […]

Թուրք հովիվն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը, նա ձերբակալվել է

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Պարզվել է, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է […]

Բա էս մարդիկ մեղք չե՞ն. «Սասնա ծռեր»-ի դատավոր

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվոող  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը վերսկսելով  դատավոր Արտուշ Գաբրիելյանը  հայտնեց, որ սանկցիա է կրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի վրա: Հաջորդիվ դիմելու են Փաստաբանական պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց 13 փաստաբանների միջնորդագիրը, որտեղ նշվում էր, որ […]

«Սասնա ծռեր» ի դատավորը գնաց սանկցիա կիրառելու. փաստաբանները գործադուլ են հայտարարում

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվոող  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստին  դատավոր Արտուշ Գաբրիելյանը   30 րոպեով հետաձգեց դատաքննությունը, ինչպես միշտ՝ փաստաբանները դեռ չեն ներկայացել պատճառաբանությամբ: Նիստը վերսկսելուց րոպեներ անց կրկին անգամ ընդմիջվեց, քանի որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը կրկին անգամ հրաժարվել էին բացել պայուսակները և իրենց […]

Գողացել են. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ պաշապանության նախարարության՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող Նվեր Շահնազարյանին մե­ղադրանք է առաջադրվել այն բանի հա­մար, որ նա 2016թ. փետրվարին՝ քննությամբ չպարզված օրը, այդ զորամասի ավտոհավաքակայանի հարակից տարածքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանից եւ Գետրգ Արշակյանից վաճառելու նպատակով վերցրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, […]

Նոր զարգացումներ Դոն Պիպոյի մահափորձի գործով. Ժողովուրդ

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում։ Օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորվւսծ անձանց կրկին հարցաքննել է։ Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ– ի 35-104 հոդվածի՝ […]

Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիների

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ եթե անձը բացի այլ պետության քաղաքացիությունից ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնվել առանց ժամկետային սահմանափակման. նրա նկատմամբ ՀՀ-ում գտնվելու ժամկետները խախտելու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել։ Վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել նաև այն երկքաղաքացիների նկատմամբ, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված