16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր զարգացումներ Դոն Պիպոյի մահափորձի գործով. Ժողովուրդ

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում։ Օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորվւսծ անձանց կրկին հարցաքննել է։ Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ– ի 35-104 հոդվածի՝ […]

Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիների

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ եթե անձը բացի այլ պետության քաղաքացիությունից ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնվել առանց ժամկետային սահմանափակման. նրա նկատմամբ ՀՀ-ում գտնվելու ժամկետները խախտելու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել։ Վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել նաև այն երկքաղաքացիների նկատմամբ, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի […]

Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 2.00-ին, Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորահոսքում հայտնաբերվել եւ բաժին է բերման ենթարկվել 1981 թ. ծնված Սարգիս Հ.-ն։ Նա ապրիլի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով:

17 տարի հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Սեպտեմբերի 17-ին, ժամը 5.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1949 թ. ծնված Արամայիս Ա.-ն, որը 2000թ. հուլիսի 25-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:

Պաշտոնատար անձինք մեղադրվե՞լ են հանցագործության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք […]

Եղնուկյաններն ազատ են արձակվել

Այսօր՝ վաղ առավոտյան, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարին ահազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։ Ըստ ահազանգի՝ վերջիններիս բերման են ենթարկել […]

Ստամբուլում քարեր են նետել հայերի վրա

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող հայկական եկեղեցու մոտ հավաքված մի խումբ ազգայնականներ, եկեղեցուց դուրս եկող քաղաքացիների վրա քարեր են նետել: Թուրքական «Artı Gerçek» կայքի թղթակից Երվանդ Օզուզունը, որը անձամբ ներկա է եղել միջադեպին, պատմում է, որ համայնքի ներկայացուցիչները եկեղեցում միջոցառման են մասնակցել, ինչից հետո դուրս գալով եկեղեցուց շարժվել են դեպի իրենց մեքենաները. հենց այդ պահին էլ […]

Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկվել ՀԽ աջակիցներ

Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկել Հիմնադիր խորհրդարանի աջակիցներին։ Նրանք հիմա Կենտրոնի ոստիկանությունում են։ Հիշեցնենք, որ այս պահին Համալիրում  ընթանում է «Հայաստան- Սփյուռք» համաժողովը։ Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան Հանրապետության հրապարակից ձերբակալվել եւ Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, […]

Կարո Եղնուկյանի կինն ու երեխաները բերման են ենթարկվել

Այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան Հանրապետության հրապարակից ձերբակալվել եւ Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը եւ Գեղեցիկ Տոնոյանը։ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունից տեղեկացնում են, որ նրանց բերման են ենթարկել հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարո Եղնուկյանի մասին պաստառներով […]

Տարածքների վերադա՞րձ. Ժողովուրդ

Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է նաեւ Հւսյաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հան­դիպումը։ Մինչ այդ, սակայն, «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամա­նակ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին՝ որոշակի մանրա­մասներ ներկայացնելով բանակցային գործընթացի վերաբերյալ։ Նալբանդյանի խոսքերով Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդու­նում է ԼՂ խնդրի լուծման մասին եռանախագահների առաջարկները, ըստ որի՝ հիմնահարցը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի