12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գավառում սպանություն է բացահայտվել

Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը: Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, […]

Մենք ուշադիր կլսենք մեր եվրոպացի գործընկերների կառուցողական առաջարկները. Շարմազանով

«Մենք պարոնի դեսպանի քննարկություններն ընկալում ենք որպես ջանասեր գործընկերոջ առողջ քննադատություն: ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության տակ են գտնվում հակակոռուպցիոն միջոցառումները։ Մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ԱՄՆ դեպսանի հայտարարություններին: Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները երբեք չեն ասել, որ ՀՀ-ում վատ երևույթներ չկան, սակայն  […]

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության  պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, […]

Հաղորդավարուհին հնարավոր է կալանավորվի, Հայաստանում եւս կլինեն ձերբակալություններ. Ժողովուրդ

Դիանա Գրիգորյանի, նույն ինքը՝ Դինա Ակոպովնայի մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ ԱՄՆ-ում հարուցված քրեական գործով ուշագ­րավ զարգացումներ են սպասվում: Չի բացառվում, որ հաղորդավարուհուն առաջիկայում ձերբակալեն: Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքա­ցիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առա­ջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալնե­րի հանձնաժողովի կողմից մուտքի վի­զաների հետ կապված […]

Կառավարությունը Եհովայի վկաներին 48 հազար եվրո կվճարի

Այսօր Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում էր Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 48 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ այս գումարը Արդարադատության նախարարությունը կտրամադրի 4 քաղաքացու՝ ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Ադյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործը, Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել: […]

Երկրի ղեկավարը ներողամիտ չէ նման դեպքերի համար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքար ՀՀ-ում տարվում է: «Մարդիկ կալանավորվում են, տարբեր բացահայտումներ կան: Քննչական ծառայությունում, մյուս ծառայություններում բազմաթիվ նյութեր կան, ըստ իմ տեղեկությունների, քննություն է կատարվում, և շուտով նաև հանրությունը կիրազեկվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:  Ալիկ Սարգսյանը հիշեցրեց, որ ազդարարի ինստիտուտ է ներդրվել ու հանրությունը պետք […]

Նռնակներ են նետել, հարձակվել են մարդկանց վրա.Անդրիաս Ղուկասյանը չի հասկանում

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը: Այսօրվա նիստում դատարանը պետք է հարցաքննի Սարի թաղում տուժած 4 ոստիկանների: Այսօրվա նիստում Անդրիաս […]

Ականի պայթյունից տուժած սպային դատում են

Պաշտպանության բանակի սպա Երվանդ Խաչատրյանը հայտնվել է անհեթեթ իրավիճակի կիզակետում: 2-րդ կարգի հաշմանդամ դարձած սպայի դեմ ապօրինի քրեական գործ է հարուցվել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը: «2017 թվականի մարտին շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս իմ պաշտպանյալ Երվանդ Խաչատրյանի հետ կատարվել է ծանր դեպք, որի հետևանքով նա […]

Խառնաշփոթ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են Պաշտպանին հասեցագրված բողոքները, մասնագետների կարծիքները, լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև Առողջապահության նախարարության հրապարակային պարզաբանումները: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է դեղերի բաց թողնման, դրանց շրջանառության ոլորտն իրավական կարգավորման ենթարկելու, արդյունավետ վերահսկողութան մեխանիզմների կարևորությունը բնակչության առողջության պաշտպանության համար: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ բնակչության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել: Չփարատված են […]

Արտակարգ դեպք Գյումրիում

Այսօր առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում Շիրակի մարզի դատարանի դիմաց գտնվող գետնանցումում, որտեղ տարբեր վաճառակետեր են տեղադրված, անհայտ մի անձ փորձել է թալանել հեռախոսների կրպակը։ Ջարդել է կրպակի դռան ապակին ու փորձել թալանել կրպակը։  Անվտանգության աշխատակիցներից մեկը, ով տեղում հերթապահել է  խափանել է գողություն կատարող անձին: Վերջինս էլ դանակի հարվածներ է հասցրել նրան: Բարեբախտաբար դրանք կյանքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի