26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ականի պայթյունից տուժած սպային դատում են

Պաշտպանության բանակի սպա Երվանդ Խաչատրյանը հայտնվել է անհեթեթ իրավիճակի կիզակետում: 2-րդ կարգի հաշմանդամ դարձած սպայի դեմ ապօրինի քրեական գործ է հարուցվել:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«2017 թվականի մարտին շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս իմ պաշտպանյալ Երվանդ Խաչատրյանի հետ կատարվել է ծանր դեպք, որի հետևանքով նա կորցրել է աջ ոտքը: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հիմքով, սակայն անհայտ պայմաններում հարուցված քրեական հետապնդումը  դադարեցվել է, իբրև թե իմ պաշտպանյալ Երվանդ Խաչատրյանի կողմից որևէ բողոք չունենալու հիմքով»,-մանրամասնեց Նորայր Նորիկյանը:

Պաշտպանի խոսքով՝ Երվանդ Խաչատրյանը նշված հանգամանքների հետևանքով զրկվել է զինվորական թոշակից, հետևաբար նա դրսևորելով քաղաքացիական կեցվածք դիմել է գլխավոր դատախազին, նշելով, որ ինքը որևէ մեղավորություն չունի կատարվածում:

« Նա պահանջել է օբյեկտիվ քննություն անցկացնել: Հարուցվել է քրեական գործ և անցած տարի սեպտեմբեր ամսին մեղադրանք է առաջադրվել Երվանդ Խաչատրյանին: Իմ խորին համոզմամբ Երվանդ առաջադրված մեղադրանքը շինծու է և որևէ դատական հեռանկար չունի: Երվանդ Խաչատրյանին այս մեղադրանքը առաջադրվել է, որպիսի նա զրկվի «1000 դրամների» ծրագրի շրջանակում օգնության հնարավորությունից: «Մենք հատուկ միջնորդությամբ դիմել ենք Պաշտպանության նախարարին, որ «պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությաը պատճառված  վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարոգով  հատուցելու Երվանդ Խաչատրյանի առողջությանը հասցված վնասը: Հույս ունենք, որ շուտով կստանանք պատասխանը եւ ըստ այդմ էլ մենք վերջնական դիրքորոշում կհայտնենք»,-նշեց Նորայր Նորիկյանը:

Նշենք, որ Երվանդ Խաչատրյանը 2017 թվականի մարտի 6-ին Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետի շրջակայքում ստացել է ականապայթյունային վիրավորում։ Կորցրել է ոտքի թաթը, մարմնի տարբեր հատվածներում բեկորային վնասվածքներ ստացել։

Պաշտպան Նորայր Նորիկյանի կարծիքով` քրեական գործը պետք է կարճվի հանցակազմի բացակայության պատճառով:

Պաշտպանը ընդգծեց, որ ինքը նույպես եղել է դեպքի վայրում եւ համոզվել, որ Երվանդ Խաչատրյանը որեւէ հակաօրինական գործողություն չի կատարել:

«Քանի որ այս գործի քրեական հետապնդումը ոչ մի կերպ չի տեղավորվում ողջամիտ տրամաբանության շրջանակներում , ապա ես գտնում եմ, որ սա շատ վատ ազդակ է մեր զինվորականների համար: Հայրենիքի պաշտպանի նկատմամբ պետք է ցուցաբերվի բացառիկ վերաբերմունք և դրական վարքագիծ: Կատարվածը ուղղակի վիրավորական է, քանի որ հայրենիքի նվիրյալը կանգնել է քրեական պատասխանատվության շեմին՝ անհեթեթ մեղադրանքով»,-եզրափակեց Նորայր Նորիկյանը:

Գլխավոր լուսանկարում՝ Երվանդ Խաչատրյան

Լուսանկարում՝ փաստաբան Նորայր Նորիկյան

download

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ