12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Ծռերից է վարակվել». դատավորը անակնկալ վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք  նստավայրում այսօր՝ մարտի 6-ին նշանակված «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը չկայացավ: Նիստը հետաձգվեց, քանի որ ինչպես տեղեկացանք դատական դեպարտամենտից՝ նախագահող դատավոր Արթուր Օհանյանը անակնկալ հիվանդացել է: Նշենք, որ անցած դատական նիստին հայտարարվեց, որ ամբաստանյալների մեջ հիվանդներ կան, մասնավորապես Սերգեյ Կյուրեղյանի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել: «Սասնա ծռերի […]

Կեղծ կոնյակներ

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, […]

Հրատապ. զինվորական փաստաթղթեր կեղծող բանդա է բացահայտվել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի  և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների […]

Նախագահի հարցով պահանջում է ոստիկանապետից. Ժամանակ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրավոր դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ 2011 թվականից հետո Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Փաշինյանի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը «Ելք» դաշինքի հետ հանդիպմանը հայտնել է, որ ինքը հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից: «Ելք»-ը հարգանքով ընդունել […]

«Ընչի բդի սաղ Հայաստանն իմանա, թե ում բերանը պրոթեզ կա».Շիրակի ատամնաբույժները «պայթեցին»

Այսօր Շիրակի մարզի ստոմատոլոգները բողոքով ներկայացել էին Շիրակի մարզպետարան: Նրանք դժգոհում էին կառավարության եւ առողջապահության նախարարության ներդրած էլեկտրոնային համակարգի դեմ, որը ընդունվել է 2017թ. օգոստոսի 24-ին, այն մինչ ընդունումը նախապես չի քննարկվել մասնագետների հետ: Կառավարության որոշումը գործելու է վաղվանից` մարտի 6-ից: Ստոմատոլոգների հետ հանդիպեցին ու հարցը քննարկեցին   Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության […]

Զավակները հայտնաբերել են մոր կախված դին. երկտող է թողել

Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 11։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կնոջ դի կա կախված։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ խաղողի թարմայից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 79-ամյա Հասմիկ Դ.-ի դին։ Նրանք հայտնաբերել են նաև նամակ, որտեղ Հասմիկ […]

Ձերբակալություններ Պաշտպանության նախարարությունում

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք, պարզվել մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի ընթացիկ բավարարման և երկարատև պահպանման […]

Դատապարտյալներին փոխանցել են ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ…

22.02.2018թ.-ին ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Շ.-ն հաղորդում է տվել, որ նշված հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցը որոշ դատապարտյալների կողմից կատարած լավությունների դիմաց համապատասխան ստուգումներ չի իրականացրել: Ա. Շ.-ն հայտնել է նաև, որ ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը գումարի դիմաց պարբերաբար հիմնարկ է անցկացրել արգելված իրեր և առարկաներ, այդ թվում` ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ, էլեկտրական սարքեր, […]

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն այսօր՝ մարտի 5-ին, դատապարտվել է  20 տարվա ազատազրկման: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Մուշեղ Մխիթարյանն իր նկատմամբ կայացրած դատավճիռն ընդունել է  արցունքներով: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ […]

Ատոմակայանը պայթեցնելու մասին ահազանգ է հնչել

Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։ Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի