12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կաշառքի դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու շրջանակներում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր: 2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր  տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է […]

Կարգապահական վարույթ փաստաբանի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 12.03.2018 թվականի որոշմամբ փաստաբան Կարապետ Աղաջանյանի (արտոնագիր թիվ 35) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի հրապարակումն այն մասին, որ փաստաբան Կարապետ Աղաջանյանը՝ պատասխանելով մեկ այլ փաստաբանի գրառմանը նշել էր, որ նրա հայտնած տեղեկատվությունն անհիմն, սուտ ինֆորմացիա է և գրել […]

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան. Դատախազություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից: «Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին […]

Ցմահ դատապարտյալի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Մեծարգո´ պարոն Սարգսյան,   2018 թվականի մարտի 5-ին ՀՀ քաղաքացիներ Սիրվարդ և Գրավիկ Վարդանյանները գրավոր հայտարարություն են տվել իմ փաստաբան Նարեկ Ալոյանին այն մասին, որ ներում են ինձ՝ իրենց որդիներ՝ Սերգեյ և Սամվել Վարդանյանների դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս և չեն առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից: Երկու […]

Քրեական գործեր ոստիկանության պաշտոնյաների նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, Վ. Բ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ […]

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր մեքենայից աղջիկ են առևանգել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակչուհի՝ 46-ամյա Լիլիթ Ադիբեկյանի կողմից, ով հայտնել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 40 հասցեի մոտ Ավան վարչական շրջանի բնակիչ Արամ Պետունցի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի առջև փակել են ու ավտոմեքենայի միջից առևանգել են իր ծանոթ՝ 25-ամյա Ինգա Ո.-ին և […]

Վախճանվեց դատավորը. Վանո Սիրադեղյանի հետ վերջին զրույցը. Հայկական Ժամանակ

Օրերս վախճանվեց հայ իրավագիտության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝  Ռազմիկ Սարիբեկի Թովմասյանր. այն անձնավորությունը, որին վիճակվել էր վարել Վանո Սիրադեղյանի դատաքննությունը: Դատավարությունն ի սկզբանե արդեն նախապայմանավորված էր վերադասի կողմից, որպեսզի անպայման դատախազը (Աղվան Հովսեփյանի մասին է խոսքը) գա Ազգային ժողով՝ անձեռնմխելիությունից զրկելու Վանո Սիրադեղյանին, իսկ դատարանն այնուհետեւ պետք է տրամաբանորեն շարունակեր այդ նույն վտանգավոր խաղը անպայման դա­տապարտելով Վանո […]

Ոնց է Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո»-ն մտել կանանց գաղութ. Հայկական Ժամանակ

Հանրային հեռուստաընկերության եթերում «Լավ երեկո»-ի մարտի 8-ի հա­ղորդումը բուռն քննարկ­վում է սոցիալական ցան­ցերում: Հեռուստադիտող­ներին դուր չի եկել Արուս Տիգրանյանի ռեպորտաժն «Աբովյան» ՔԿՀ-ից՝ Կա­նանց գաղութից»): Ըստ կարծիքների՝ Արուս Տիգրանյանը ծաղրել է անազատության մեջ գտնվող կանանց: «Ես ընդհանրապես ծաղրանք չեմ տեսնում: Նպատակն ինչ-որ մեկին ծաղրելը չէ: Բնականաբար, ոչ մի բան միտում­նավոր չի արված»,- ասել է «Լավ երեկոյի» […]

Ի՞նչ պատահեց «Սասնա ծռեր»-ի դատավորին

ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով նիստը վաղը` մարտի 13-ին չի կայանա, քանի որ դատավոր Արթուր Օհանյանը արձակուրդի մեջ է : Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ դատական դեպարտամենտից: Նշենք, որ նախորդ դատական նիստն էլ անակնկալ հետաձգվեց` դատավորի հիվանդության պատճառով: Մեր աղբյուրների հավաստմամբ Արթուր Օհանյանը առողջական խնդիրներ […]

65 ամյա Կարենի սպանության մանրամասները

Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել: Նույն օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Համապատասխան միջոցառումներից հետո պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում: Րոպեներ անց ոստիկանները նշված հասցեում հայտնաբերեցին տանտիրոջ` 65 ամյա Կարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի