12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եղնուկյանի վիճակը ծանր է. դատը ընդմիջվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը դատարան տեղափոխվելուց հետո վատացել է: «Դատարան բերվելուց հետո ճնշումը բարձրացել է և նա չի կարող գտնվել նիստերի դահլիճում: Կարող Եղնուկյանի ճնշումը 230-120 […]

Նախագահը «զրկեց» «Սասնա ծռերի» դատավորին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները՝ պայմանավորված առողջական խնդիրներով: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջից: Կայքէջում հրապարակված հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ […]

«Հանրայինի» ղեկավարությունը սա չի մարսի. 168 Ժամ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը, որում ծաղրում են անազատության մեջ գտնվող կանանց։ Լրագրողներն այսօր նախարարին հիշեցրին, որ երբ 2000-ականների սկզբին արդարադատության նախարար էր, այն ժամանակ ՔԿՀ-ներ մուտքը համեմատաբար ազատ էր, 3 օրվա ընթացքում լրագրողները թույլտվություն էին ստանում՝ գնալու և  լուսաբանելու կալանավորների կյանքը, ի՞նչ է փոխվել, հիմա ինչու են խոչընդոտներ […]

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում

Համացանցում բացվել է էջ և հավաքվում են ստորագրություններ  պահանջով՝ ազատ արձակել ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն: «23 տարի և 2 ամիս տևած բանտարկության ընթացքում, Արսեն Արծրւնին դրսևորել է պատշաճ վարքագիծ և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, կարող էր ազատ արձակվել դեռեւս 2013 թ.: Դատարանը անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժում է նրան ազատ արձակել: Բանտային յուրաքանչյուր […]

Ծափեր «Սասնա ծռեր»-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է  «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց Գագիկ Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը նրան նիստերի դահլիճ վերադարձնելու վերաբերյալ։ Նշենք, որ նախորդ դատական նիստին Գագիկ Եղիազարյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել և «Սասնա ծռերի» անդամը 20 ժամով հեռացվել է դատական նիստերի դահլիճից: Այսօր նիստերի […]

Պաշտոնատար անձանց՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության‰ ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274.000 ՀՀ դրամի վճարում չի կատարել: Լոռու մարզպետարանը […]

Սպառողը շուկայի թագավորն է. Մելիտա Հակոբյան/տեսանյութ/

«Մեր երկրում միայն մեկ օրենք է գործում սպառողների պաշտպանության համար,իսկ այլ երկրներում հարյուրավոր օրենքներ կան»,-այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նշենք, որ այսօր Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրն է: բանախոսը անդրադարձավ տոնի խորհրդին և մանրամասնելով նկատեց, որ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում շատ անելիքներ կան: «Մենք միշտ […]

«Արմավիր» ՔԿՀ-ից դատապարտյալների փախուստի փորձը կանխվել է

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 13-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, կանխել են դատապարտյալների՝ նախապես ծրագրված եւ նախապատրաստված փախուստի փորձ: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը: Աղբյուրի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք փորձել են փախուստի դիմել՝ կտրելով խցի ճաղավանդակը: Հետաքննություն է կատարվում:

Ձերբակալություններ կաշառքի գործով

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան […]

Քաղաքական նպատակներով հսկայական զինապահեստներ կան. Ժամանակ

Վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին: Դրանք ոչ թե սովորական կրիմինալ, այլ քաղաքական զինապահեստներ են: Թերթի աղբյուրը պնդում է, որ ոստիկանությունը շարունակում է ակտիվ որոնողական աշխատանքները, քանի որ օպերատիվ տեղեկություններ կան, որ պահեստավորված զենքի քանակը ավելի մեծ է, քան մինչև այժմ հայտնաբերվածը:  Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի