21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարությունը Եհովայի վկաներին 48 հազար եվրո կվճարի

Այսօր Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում էր Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 48 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ այս գումարը Արդարադատության նախարարությունը կտրամադրի 4 քաղաքացու՝ ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Ադյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործը, Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել: Վճիռը կատարելու համար թվով 4 քաղաքացու կհատկացվի 12 հազարական եվրոյին համարժեք դրամ:

Նախագծում նշվում է, որ «Ադյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործով տուժող քաղաքացիները 2011 թվականին չէին ներկայացել զինկոմիսարիատ՝ բանակ զորակոչվելու համար: Այդ ժամանակ նրանք դիմումներ էին ներկայացրել, որ հանդիսանում են «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ և պատրաստ են այլընտրանքային ծառայության անցնել:

 Նույն տարում նրանց մեղադրանք էր առաջադրվել ժամկետային ծառայությունից խուսափելու համար, և նրանք ձերբակալվել էին: Դրանից հետո նրանք կալանավորվել էին: ՄԻԵ Դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները տվյալ ժամանակահատվածում պատշաճ ուշադրություն չեն դարձրել դիմումատուների խղճի ու համոզմունքների պահանջներին և չեն երաշխավորել այլընտրանքային ծառայության այնպիսի համակարգ, որով արդարացի հավասարակշռություն է հաստատվում ընդհանուր առմամբ հասարակության և դիմումատուների շահերի միջև։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ